Մատչելի հղումներ

Ամերիկյան զենքերն Ուկրաինային խոստանում են խաղաղությո՞ւն, թե՞ նոր զոհեր


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում իր երկրի պատրաստակամությունը: Սակայն Կիեւին մահաբեր զենքեր տրամադրելու հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա:

Ռուսամետ անջատողականների դեմ մղվող պատերազմում ԱՄՆ-ը մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն եւ սարքավորումներ է հատկացրել Ուկրաինային, պատերազմ, որի ընթացքում ավելի քան տասը հազար ուկրաինացի է զոհվել:

Թրամփի վարչակազմը սակայն, որոշել է Ուկրաինային այժմ հատկացնել նաեւ մահաբեր զենքեր: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասել է, թե ներկա իրավիճակն իր աչքով տեսնելուց հետո, ինքն իր տեսակետներն է ներկայացնելու պետքարտուղարին ու նախագահին:

‘’Մենք չենք ճանաչել ու չենք ճանաչելու Ուկրաինայից Ղրիմի բռնակցումը, ու չնայած Ռուսաստանի հակառակ պնդումներին, մենք գիտենք, որ նրանք փորձում են միջազգային սահմանները գծել ուժի միջոցով’’ ասել է նա:
Սակայն շատերն են կարծում, որ մահաբեր զենքեր Ուկրաինային տրամադրելով, հակամարտությունն ավելի կսրվի’ դառնալով ավելի մեծաթիվ ուկրաինացիների մահվան պատճառ:
Ինչպես Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնն է ասում, չի կարելի դիմել գործողությունների, որոնք ունեն հակառակ ազդեցությունը գործելու հնարավորություն: Դա, ասում է նա, լավ էր հասկանում Օբաման: Հիմա հարկավոր է տեսնել, թե ինչպես է դա ընդունում Թրամփը:

Մեթիսն Ուկրաինա ժամանեց այստեղ նոր ուսումնական տարվա առիթով հրադադար հաստատելու նախորդ օրը: Սակայն հրադադարը մեծաթիվ վերլուծաբանների կարծիքով, կարող է լինել ռուսների մարտավարության մասնիկ:

‘’Սա կարող է լինել մի քայլ, որով ռուսները փորձում են ԱՄՆ-ին ու մյուս երկրներին համոզել, որ ավելի խուսափել իրադրությունը սրելուց եւ Ուկրաինային զենքեր տրամադրելուց’’, ասում է Օ’Հենլոնը:

Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե հավատարիմ են մնում այս հակամարտությունը դիվանագիտական եղանակով լուծելու տարբերակին: Սակայն այսօր, երբ մի կողմից Աֆղանսատնի պատերազմն է, մյուս կողմից’ ԴԱԵՇ-ը, իսկ մյուսից’ Հյուսիսային Կորեան, Ուկրաինան կարող է ինչ որ կերպ հայտնվել ստվերի տակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG