Մատչելի հղումներ

Ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կառուցել պատ` Մեքսիկայի սահմանին


Ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կառուցել պատ` Մեքսիկայի սահմանին
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ սահմանային պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խոստումները, շուտով կարող են դառնալ ֆինանսական լուրջ քննարկումների պատճառ երկրի Կոնգրեսում։ Սահմանապահ ուժերի ու տեղի բնակիչների խոսքերով, խնդիրն ավելի բարդ է, քան Վաշինգտոնում ենթադրում են։

Կոնգրեսի անդամները սեպտեմբերին արձակուրդից վերադառնալուց հետո պիտի փորձեն լուծել մի կարեւոր հարց. Արդյոք Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու համար պատրաստ են երկրի բյուջեից հատկացնել 1 միլիարդ 6ՕՕ միլիոն դոլար։

Ինչպես երկու երկրներն իրարից բաժանող Ռիո Գրանդե գետի մոտ ամերիկացի սահմանապահներն են ասում, շատ հեշտ է Մեքսիկայի սահմանում մտնել ծանծաղ ջուրը ու դուրս գալ ամերիկյան ափից։
Սահմանապահ ուժերի հրամանատարներից Քորի Մեդոքսը բազմիցս է հանդիպել ամեն եղանակով սահմանը հատել փորձող անձանց։ Նրա խոսքերով, անօրինական փախստականները սահմանն անցնելու փորձեր են անում լաստանավակներով,, ձիերով, ստորգետնյա կարճ թունելներով, պարզապես լողալով։
Իսկ այդ հարցում նրանց մեծ օգնություն են ցուցաբերում մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվող անձինք, որոնք, լավ իմանալով տեղանքը, ձեռք են բերում տարիների փորձառություն։

Իսկ Ռիո Գրանդե գետը սահմանն անցնելու ուղիներից ու միջոցներից մեկն է միայն։ Սահմանն անցնելու նպատակ ունեցողներին, այսպես ասած, օգնության են հասնում նույնիսկ խորը կիրճերն ու այրող անապատները։

Սահմանապահ ուժերի հրամանատարներից Մեթյու Հուդակի խոսքերով, այն պատը, որը մտադիր է կառուցել նախագահ Դոնալդ Թրամփը, չի կարող ամեն հատվածում կառուցվել նույնությամբ, եվ խնդիրը, ասում է նա, չի կարող ունենալ պարզ մի լուծում։

Քորի Մեդոքսն ավելացնում է, որ այստեղ կան պատի կառուցման համար չափազանց դժվար հատվածներ, որտեղ մարդկանց հետապնդումը ծայրահեղ դժվար է։
Հենց այս դժվար հատվածներն էլ կարող են դառնալ Կոնգրեսի դժվար քննարկումների առարկա, երբ մեքսիկական կողմը, ինչպես Վալ Վերդեի մարզի ոստիկանապետ Ջո Մարթինեզն է հիշեցնում, ընդհանրապես հետաքրքրված չէ պատի կառուցումով։ Նա կոչ է անում Դոնալդ Թրամփին գտնել այլ միջոցներ։
Իսկ այս կամ այլ միջոցների մասին որոշում է կայացնելու Կոնգրեսը՝ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ լարված քննարկումներից հետո։

Facebook Forum

XS
SM
MD
LG