ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում երկրի ժողովրդին դառնալ մեկ միասնություն, երբ հարցումները ցույց են տալիս, որ նա ավելի շատ մասնատում է, քան միավորում։
Նեւադա նահանգում երկրի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հաստատել ավելի միավորված պետություն։ Երկրի արեւմտյան հատվածներ կատարած երկօրյա այցի վերջում պատերազմի վետերանների հետ նահանգի Ռենո քաղաքում անցկացրած հանդիպման ժամանակ նա ասել է. ՝՝Ժամանակն է բուժել մեզ իրարից բաժանող վերքերը, որպեսզի կարողանանք կառուցել նոր միասնություն՝ հիմնված մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։ Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ հայրերնիք՝ մեկ ընդհանուր դրոշի ներքո՛՛։
Երբ Թրամփը ելույթ էր ունենում միասնության հիմքերն ամրապնդելու կոչերով, նույն օրն անցկացված հասարակական հարցումները ցույց էին տալիս, որ այսօր ամերիկացիների երկու երրորդը կարծում է, թե Թրամփը ժողովրդին բաժանելու համար անում է ավելին, քան նրան միավորելու։
Դրանից մեկ օր առաջ Թրամփը Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում արտասանած ելույթում նոր հարձակումներ էր գործել ընդդեմ մամուլի միջոցների՝ նրանց մեղադրելով Վիրջինիայի Շարլոթսվիլ քաղաքում նեոնացիստների ու սպիտակամորթ ազգայնականների կողմից կազմակերպված ու բռնություններով ուղեկցված բողոքի ցույցի առիթով իր արտասանած խոսքերի մեկնաբանությունների համար։
՝՝Ես հնարավոր ամենախիստ արտահայտություններով եմ դատապարտում ատելության, ծայրահեղ ֆանատիզմի ու բռնությունների դրսեւորումները։ Չեմ կարծում, որ դրանից ավելին այս պահին կարելի է անել՛՛, ասել է Թրամփը, շարունակելով, թե մամուլը դա տեսնել չի ցանկանում։
Թրամփն այնուհետեւ դատապարտել էր մամուլի այն հրապարակումները, որոնք ըստ նրա, գրել են կամ հայտարարել, թե ինքը Շարլոթսվիլի դեպքերի մասին խոսել է հպանցիկ, չի խոսել ժամանակին, խոսել է մեկ օր ուշ, եւ որ ինքը հաստատ ռասիստ է։
Հիշեցնենք, որ Թրամփը քննադատությունների մեծ ալիքի տակ հայտնվեց Շարլոթսվիլի բռնությունների համար ցույցի երկու հակադիր կողմերին մեղադրելու հայտարարության համար։
Ռենոյում իր ելույթից հետո Թրամփը ստորագրել է մի օրենք, որը վետերանների համար հեշտացնում է հաշմանդամության նպաստներ ստանալու գործընթացը։ Ըստ Սպիտակ տան տվյալների, ավելի քան 47Օ հազար վետերան է սպասում իրենց դիմում-բողոքների վերաբերյալ որոշումների։
Facebook Forum