Մատչելի հղումներ

Եգիպտոսում պայքարում են ծայրահեղ իսլամի դեմ


Muslims attend Friday prayers in Al-Azhar mosque, in Islamic Cairo, one of the oldest mosques in the country and an attraction for many students and scholars interested in Islam, in Cairo, Egypt.

Իսլամական ահաբեկչությունը արյունալի հետք է թողել Եգիպտոսում:

Եկեղեցիներում ու այլ վայրերում իրականացված պայթյունները խլել են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր ու ստիպել իշխանություններին դատապարտել ծայրահեղ իսլամիստ կրոնավորներին

Առաջնային թիրախներից են դարձել ծայրահեղ իսլամական հոգևոր գործիչները, որոնցից է Շեյխ Յուսեֆ ալ Քարադավին: Վերջինս մեղադրվում է ոստիկանության, զինվորների ու սպաների, ինչպես նաև քրիստոնյաների սպանություններն արդարացնելու մեջ:

Իսլամիստ ծայրահեղականները սկսել էին դիմել բռնությունների դեռեւս իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի օրոք:

Եգիպտոսի բարձրաստիճան հոգևոր գործիչներն ընդգծում են, որ այն իսլամական գործիչները, ովքեր քարոզում են բռնություն, չպետք է խոսեն իսլամի անունից:

«Իսլամը չպետք է դիտվի որպես ահաբեկչական կրոն միայն նրա համար, որ նրա մի քանի հետևորդներ գողացել են իսլամի գաղափարները, խեղաթյուրել դրանք ու քարոզում են անմեղ մարդկանց սպանություն»,- ասում է Շեյխ Ահմեդ Թայեբն Ալ Աժարի համալսարանից։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսին ևս կոչ է արել բարեփոխել իսլամը և առաջ տանել նրա ոչ բռնի պատկերը:

Շեյխ Մուհամեդ Զաքին ասում է, որ իսլամի հիմնարար սկզբունքները փոփոխման ենթակա չեն, սակայն ժամանակակից իսլամը պետք է հաշվի առնի նաև այսօրվա իրողություններն ու մարդկանց կարիքները: Զաքիի կարծիքով, չնայած Ալ Աժարը պայքարում է ծայրահեղ իսլամիստ գործիչների դեմ, արգելելով, որ նրանք քարոզեն մզկիթներում, սակայն պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև մամուլի այն միջոցները, որոնք հանրությանն են փոխանցում ծայրահեղականների ուղերձները:

Facebook Forum

XS
SM
MD
LG