Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայից ստացված դրական ազդակներն ու զգուշացումը


Թեև Փհենյան-Վաշինգտոն սառցաբեկորի դեռևս վերին մասն է երևում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուսադրող է որակել Հյուսիսի հռետորաբանության փոփոխությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ողջունել է Հյուսիսային Կորեայի ռազմատենչ հռետորաբանության նվազեցման վերաբերյալ Փհենյանի վարչակարգի որոշումը՝ ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցների:

Թիլերսոնը նաև հույս է հայտնել, որ Փհենյանի ռազմաշունչ տոնայնության փոփոխությունը կարող է նախադրյալներ ստեղծել երկխոսության համար.

«Ուրախ եմ, որ Փհենյանի վարչակաչարգը որոշակի մակարդակի զսպվածություն դրսևորեց՝ մի բան որին ականատեսը մենք անցյալում չենք եղել: Հուսով ենք, որ այս առաջին ազդանշանն ուղղված է հարաբերությունների լարվածության նվազեցմանն ու սադրիչ գործողությունների զսպմանը: Հնարավոր է՝ մոտ ապագայում այս ճանապարհը հանգեցնի որոշակի երկխոսության, բայց Փհենյանից սպասելիքներն ավելին են»:

Չնայած Թիլերսոնի հաշտեցման խոսքերին՝ երեքշաբթի օրը Փհենյանը զգուշացրել է, որ Կորեական թերակղզում նախատեսված ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների անցկացման դեպքում կպատասխանի համապատասխանաբար:

Հյուսիսը գտնում է, որ ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները «ագրեսիվ ռազմական սցենար»-ի մաս են կազմում, որի բուն նպատակը Փհենյանի դեմ «նախազգուշական հարվածներ» իրականացնելն է:

XS
SM
MD
LG