Մատչելի հղումներ

Ճապոնիան նախապատրաստվում է վատագույնին


Ճապոնիան նախապատրաստվում է վատագույնին
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Ճապոնիան սկսել է արտակարգ իրադրությունների ռազմախաղեր։ Զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Կորեայից հրթիռային հարձակման սպառնալիքի պայմաններում։ Միայն այս տարվա ընթացքում այս երկրից դեպի Ճապոնական ծով է արձակվել ավելի քան մեկ տասնյակ հրթիռ, որոնք ընկել են Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում։

Մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ Հյուսիսային Կորեան շատ շուտով կարող է արտադրել միջուկային զենքեր։ Իսկ, որպես ԱՄՆ-ի դաշնակից երկիր, ասում են մեծաթիվ ճապոնացիներ, այդ հրթիռների թիրախում կարող են հայտնվել իրենք։ Այդ պատճառով նկատելիորեն մեծացել է ստորգետնյա շինարարության նկատմամբ հետաքրքրությունն ու բարձրացել պահանջարկը։

Շինարարական նման ընկերություններից մեկի գործադիր տնօրեն Քենջի Օրիբիեն իր համար անտառային բլուրներից մեկում կառուցել է ստորգետնյա մի կացարան, որը, նրա խոսքերով, թույլ կտա իրեն պաշտպանվել միջուկային հարձակումից։

՝՝Պայթյունադիմացկուն դռները, փախուստի համար նախատեսված հերմետիկ պատուհանները, օդամղիչ սարքերն ու մնացյալ ամեն ինչ ներկրվել է Շվեյցարիայից՛՛, ասում է Օրիբիեն ու ավելացնում, որ այժմ արդեն դրանց պակաս է զգացվում։

Օդափոխիչը զտում է վնասակար գազերը եւ ճառագայթումը՝ այստեղ գտնվող անձանց տալով միջուկային հարձակումից հետո ճառագայթումից պաշտպանվելուհնարավորություն եւ այստեղ բնակվելու համար բավարար ժամանակ։

Նրա խոսքերով, ՝՝Հերոսիմայի ու Նագասակիի դեմ ատոմային ռումբերի հարձակումներից երկու շաբաթ անց այստեղ ճառագայթման մակարդակն անկում էր ապրել ուղիղ հազար անգամ։ Այսինքն՝ երկու շաբաթ անց այնտեղ չկար ճառագայթահարման վտանգ՛՛։ Ուրեմն, ասում է նա, մի քանի շաբաթ է հարկավոր միջուկային հարձակումից հետո ստորգետնյա կացարանում մնալու համար։

Հյուսիսային Կորեայից միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակվելուց հետո Ճապոնիան կունենա միայն 6 կամ 7 րոպե ժամանակ՝ դրանից պաշտպանվելու համար։ Չնայած չկա մոտալուտ հարձակման վտանգ, երկիրն այնուամենայնիվ պատրաստվում է վատագույնին։
Ճապոնական ծովում ու դրա ափերին այս օրերին անցկացվում են մարդկանց արագ տարհանման փորձեր։
Ճապոնիան շարունակ փորձարկում է այսպես կոչված ՝՝Ջեյ՛՛ ահազանգման համակարգը, որը բարձրախոսներով, բջջային հեռախոսներով ու համակարգիչներով ուղարկում է արտակարգ հաղորդագրություններ։ Երկրի արեւմտյան ափերին տեղակայվել են հակահրթիռային համակարգեր։

Իսկ արդյո՞ք Քենջի Օրիբիեն ու նրա նման ստորգետնյա կացարաններ ունեցողները կփրկվեն միջուկային հարձակման դեպքում։ Շատ մեծ հարցականով հարց է սա։ Բայց գրեթե հստակ է, որ նրա դեպքում խոսքն ավելի մեծաթիվ գնորդներ գտնելու մասին է։

Օրիբիեի խոսքերով, իրենք մեծաթիվ զոհեր տվեցին ատոմային երկու հարձակումների արդյունքում, ու չի ուզում, որ միջուկային նոր մի հարձակման ժամանակ համալրի նրանց շարքերը։

Նրա կառուցած կացարանների գինն աճում է դրանց նկատմամբ մարդկանց հետաքրքրության աճի հետ զուգընթաց՝ հասնելով 165 հազար դոլարի։ Հետաքրքրության աճին զուգընթաց երկարում է այն հերթը, որի մեջ կանգնած են այդ կացարանները գնելու ցանկություն ու հնարավորություն ունեցողները։

Facebook Forum

XS
SM
MD
LG