Մատչելի հղումներ

Սոչիում շուտով կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները


Պահոց
Պահոց

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում հանդիպում է անցկացվելու Սարգսյանի եւ նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես նախագահական պալատի պաշտոնական կայքն է տեղեկացնում, երկու երկրների ղեկավարները քննարկելու են քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ոլորտներում երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր։

Սարգսյանն ու Պուտինն անդրադառնալու են այս տարվա մարտ ամսին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Հիշեցնենք, որ մարտին ընդունվել էր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու մասին համատեղ հայտարարություն:

Ինչպես տեղեկացնում է ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանը, ռուսաստանյան պետական գործակալությունների տարածած տեղեկանքում ընդգծված է, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները վերահսկում են ռուս և հայ սահմանապահները միասին։ Հիշատակված են նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը եւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան:

Facebook Forum

XS
SM
MD
LG