Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը որոնում է անհետ կորած 10 ծովայինների


Միացյալ Նահանգների տասը ծովայիններ այս պահին անհետտ կորած են համարվում Մալայզիայի, Սինգապուրի եւ միջազգային ջրերում այն բանից հետո, երբ ամերիկյան Ջոն ՄքՔեյն ավիակիրը բախվեց երկուշաբթի Ալնից նավթակիր նավի հետ:

«Մենք շարունակում ենք տասը ծովայինների որոնողական աշխատանքները, դա մեր առաջնահերթությունն է», - ԱՄՆ-ի խախաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար ծովակալ Սքոթ Սվիֆթի խոսքով, բախումըտեղի էր ունեցել առավոտյան 5:24-ին, երբ ծովայիններից շատերը դեռ քնած էին: Բախման արդյունքում վնասվել էին հենց ավիակիրի այն հատվածը, որտեղ զինվորականները քնած էին, ինչպես նաեւ՝ հաղորդակցության սենյակները: Մեծ է հավանականությունը, որ անհետ կորածները վնասված ավիակիրից դուրս են նետվել բախման ընթացքում սենյակներ մուտք գործած հոսանքի արդյունքում:

«Այսօր որոնողական աշխատանքներին են միացել ԱՄՆ-ի նավատորմի ջրասուզակները, ովքեր հետազոտում են նավի ստորջրյա մասում գտնվող վնասված հատվածները: Այդ հատվածներում արդեն իսկ որոշակիմասունքներ են հայտնաբերել», - նշել է Սվիֆթը:

Այս պահին հայտնի է, որ բախման արդյունքում հինգ ծովայիններ ստացել են թեթեւ վնասվածքներ, եւս տասը նավաստի անհետ կորած են մնում: Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ մարդու մարմին, որի ինքնությունը դեռեւս չի ճշտվել: Ծովակալ Սվիֆթի խոսքով, անհետ կորածներին հայտնաբերելուց անմիջապես հետո զինվորականների ջանքերն ուղղված կլինեն միջադեպի պատճառների բացահայտմանը.

«Մենք միջադեպի մանրամասն եւ լիարժեք հետաքննություն կիրականացնենք, պարզելով, թե ինչ էր տեղի ունեցել եւ ինչպես էր դա տեղի ունեցել»:

Ավելի վաղ, հունիսին, Ճապոնիային պատկանող ջրերում նավթատար տանկերին էր բախվել մեկ այլ ամերիկյան ռազմանավ, որի հետեւանքով յոթ ծովային էր զոհվել: Հունիսյան միջադեպում մեղավոր էր ճանաչվել ռազմանավի հրամանատարությունը, որի անուշադրության պատճառով էլ տեղի էր ունեցել միջադեպը:

Facebook Forum

XS
SM
MD
LG