Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օժանդակությունն Աֆղանստանին անսահմանափակ չէ, ասել է նախագահ Թրամփը


Trump Afghanistan
Trump Afghanistan

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ելույթով Վիրջինիա նահանգի ռազմակայաններից մեկում, ուր անդրադարձել է ԱՄՆ-ի նոր ռազմավարությանը Աֆղանստանում:

Ըստ նախագահի, իր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի ահաբեկիչների ձեռքում, ինչպես նաև խոչընդոտել ահաբեկչության տարածումը:

«Մենք այսուհետ չենք խոսի զորքերի թվաքանակի կամ մեր ռազմական ծրագրերի մասին: Ամեն ինչ կախված է տվյալ պահին առկա պայմաններից: Ամերիկայի թշնամիները չպետք է այսուհետ իմանան մեր ծրագրերի մասին: Ես չեմ պատրաստվում ասել, թե երբ ենք հարված հասցնելու»,- հայտարարել է նախագահը:

Աֆղանստանի հակամարտությունը, որը սրվեց ԱՄՆ-ի դեմ Ալ Քաիդա խմբավորման հարձակումներից հետո, շարունակվում է արդեն 16 տարի: Նախագահ Թրամփը տեղեկացրել է Աֆղանստանի իշխանություններին, որ ԱՄՆ-ի համբերությունն անսահմանափակ չէ և օժանդակությունը պետք է վարձահատույց լինի: Ըստ նախագահի, ամերիկյան ժողովուրդը ակնկալում է իրական բարեփոխումներ և արդյունքներ:

Իր ելույթում նախագահը քննադատել է նաև Պակիստանին:

«Մենք միլիարդավոր դոլարներ ենք հատկացնում Պակիստանին, երբ այստեղ ապաստան են տալիս ահաբեկիչներին։։ Սա անհրաժեշտ է վերանայել և մենք դա կանենք անմիջապես»,- ասել է նախագահը:

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Պակիստանի վրա հավելյալ ճնշումը կարող է հակառակ ազդեցույուն ունենալ և է՛լ ավելի մոտեցնել Պակիստանն ահաբեկչական խմբերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG