Մատչելի հղումներ

Իսպանիայում 4 ահաբեկիչները կանգնեցին դատարանի առջեւ


Կատալոնիայի ոստիկանությունը հրապարակել է Ռիպոլ քաղաքում իրականացրած շուրջկալի մասին տեսագրություն։ Այս քաղաքում են բնակվել Բարսելոնում եւ Կամբրիլսում օգոստոսի 17-ի ահաբեկչական հարձակումն իրականացնողները։

Ոստիկանությունը երկուշաբթի օրն էր հրազենային կրակով սպանել Բարսելոնի Լաս Ռամբլասի պուրակում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկած 22-ամյա Յուսես Աբույաղուբին։ Հիշեցնենք, որ այդ հարձակմանը զոհ էր գնացել 13 մարդ։ 34 տարբեր երկրներից 12Օ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

Իսլամիստական խմբավորման անդամներ լինելու մեղադրանքով երեքշաբթի օրը Մադրիդում Գերագույն դատարանի առջեւ են կանգնել հարձակմանը մասնակցած ու կենդանի մնացած 4 անձինք։ Մնացյալ 8-ը ոչնչացվել են ոստիկանների կողմից։

Դատարան բերված չորսից Մահմուդ Հուլի Չեմլալն ասել է, թե իրենք ավելի մեծ հարձակում էին ծրագրել։ Վերջինս մարմնական վնասվածքներ էր ստացել Ալկանար քաղաքի այն տան փլուզման ժամանակ, որտեղ պատահաբար պայթել էին նրանց ինքնաշեն ռումբերը։

Facebook Forum

XS
SM
MD
LG