Մատչելի հղումներ

Կորեական թերակղզին` բոլոր քննարկումներում


Կորեական թերակղզին’ բոլոր քննարկումներում
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարն ավարտում է Չինաստան կատարած այցը, երբ Կորեական թերակղզում կրքերը շարունակում են բորբոքվել, երբ ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան պատրաստվում են համատեղ մեծ զորավարժությունների:

Գեներալ Ջո Դանֆորդը հինգաշաբթի օրը հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ջինպինի հետ, ու հայտարարել, թե իր կարծիքով այսօր բոլորն են ընդունում, որ Հյուսիսային Կորեայի դեմ ամենաճիշտ գործողությունները դիվանագիտական ու տնտեսական ճնշումներն են:

Չինաստանում Դանֆորդն այցելել է նաեւ Հյուսիսային Կորեայի հետ 1400 կիլոմետր երկարությամբ սահմանին տեղաբաշխված չինական ուժերին: Նա նաեւ հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ, որի նպատակն է կանխել Կորեական թերակղզում պատերազմի բռնկման դեպքում սխալ հաշվարկները:

Եկող երկուշաբթի օրը ամերիկացի ու հարավկորեացի մի քանի հազար զինվորականներ են մասնակցելու համատեղ զորավարժություններին, ինչն ամենայն հավանականությամբ զայրացնելու է Հյուսիսին: Չինաստանն ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային առաջարկել է բաց թողնել նախատեսված զորավարժությունները’ թերակղզում լարված մթնոլորտը մեղմելու համար: Սակայն Դանֆորդն ասել է, թե ամենամյա այս զորախաղերը քննարկման առարկա չեն կարող դառնալ:

‘’Քանի դեռ Հյուսիսային Կորեան չի ցուցաբերել միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների արտադրությունից հրաժարվելու միտումներ, չի կարող զորավարժություններից հրաժարվելու խոսք անգամ լինել’’, ասել է գեներալը:

Քանի դեռ Դանֆորդը Չինաստանից մեկնում է Ճապոնիա, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության իր թիմի հետ հանդիպում է անցկացնում’ քննարկելով Աֆղանստանի պատերազմում նոր ռազմավարություն որդեգրելու հարցը:

Դանֆորդը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե վարչակազմն այժմ քննարկում է Աֆղանստանում երկարաժամկետ գործողությունների ու մարտավարության հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ պատերազմն Աֆղանստանում շարունակվում է արդեն 16 տարի, երկիր, որտեղ տեղաբաշխված են ամերիկյան 8400 թվակազմով ուժեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG