ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նշում է, որ նախագահ Թրամփի վարչակազմը մոտ է որոշմանը, թե ինչպիսի ռազմավարություն կորդեգրի ԱՄՆ-ն Աֆղանստանի հարցում:
Նախարար Մեթիսը մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների հետ մասնակցում է նախագահ Թրամփի հրավիրած խորհրդակցությանն այս հարցի վերաբերյալ:
«Ես և պետքարտուղար Թիլերսոնը կհանդիպենք նախագահին: Բացի այդ հանդիպմանը կմասնակցեն նաև անվտանգության թիմի այլ անդամներ: Մենք առաջ կշարժվենք և որոշում կկայացնենք այս հարցի շուրջ: Մենք շատ մոտ ենք վերջնական որոշման կայացմանը, և ես ակնկալում եմ այն մոտ ապագայում» ,- ասել է նախարարը:
Թրամփը կարգադրել է Մեթիսին ներկայացնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակը: Որոշման առումով առկա են մի քանի տարբերակներ, որոնց թվում են նոր զորքերի ուղարկումն Աֆղանստան կամ բոլոր զորքերի դուրսբերումը՝ միաժամանակ այնտեղ պահպանելով պայմանագրային զինծառայողներ, որոնք կօգնեն երկրում անվտանգության ապահովման հարցում:
Facebook Forum