Մատչելի հղումներ

Քննադատության մեծ ալիք՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի


Քննադատության մեծ ալիք՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

Աստիճանաբար ավելի է մեծանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քննադատության ալիքը, որը սպիտակամորթ ազգայնականների կողմից Շարլոթսվիլ քաղաքում սկսված ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների մեջ մեղադրեց ոչ միայն ազգայնականներին, այլ նաեւ՝ ազգայնականների դեմ դուրս եկած ցուցարարներին։

Շարլոթսվիլում սպիտակամորթ ազգայնականների դեմ դուրս եկած ցուցարարների շարքում զոհվեց 32 ամյա Հեդըր Հայեռը, ազգայնականների կողմից ավտոմեքենայով իրականացված վրաերթի արդյունքում։ Հոր խոսքերով, իր աղջիկը սիրում էր մարդկանց եւ ուզում էր տեսնել հավասարություն ամենուր։ Մայրն ասում է, թե սպանեցին իր աղջկան՝ նրան լռեցնելու համար։ Սակայն, ասում է նա, այդ ձայնն ավելի բարձր է հնչում այսօր։


Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտնվել է քննադատության մեծ ալիքի ներքո, քանի որ իր ելույթում դատապարտում է ոչ միայն ազգայնականներին, այլ նաեւ՝ նրանց դեմ դուրս եկած ցուցարարներին։

՝՝Մի կողմում մի խումբն էր, ինչը վատ է, մյուս կողմում մյուս խումբն էր, ինչը նույնպես բռնի էր՛՛, ասում է Թրամփը։ Նրա խոսքերով, այս մասին ոչ ոք, բացի իրենից, չի ուզում խոսել։

Թրամփին դատապարտում են նաեւ այն բանի համար, որ նա ասել էր, թե երկու կողմերում էլ ՝՝հիանալի՛՛ մարդիկ են եղել։
Վիրջինիայի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի խոսքերով, Սպիտակ տանն այսօր բարոյական ղեկավարի բացակայություն է տիրում։ ՝՝Եկել է այն պահը, երբ երկիրն ունի մի այնպիսի առաջնորդի կարիք, որը կարող էր համախմբել մեզ՝ բոլորիս՛՛, հայտարարում է Քեյնը։

Թրամփի կեցվածքը դատապարտող դիրքեր են ընտրել աշխարհի մի շարք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գերմանիան, երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասի խոսքերով, գտնում է, որ Շարլոթսվիլում կատարվածը հակահրեականություն էր ու ռասիզմի դրսեւորում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերով, չի կարելի հավասարության նշան դնել ֆաշիզմն առաջ քաշողների ու նրանց դեմ հանդես եկողների միջեւ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հանդես է գալիս ՝՝անտրամաբանության չարքի՛՛ մասին խոսքերով, ասելով, թե ՝՝Ռասիզմը, օտարամերժությունը, հակահրեականությունը ու իսլամամերժությունը հասարակություններ են թունավորում։

Թրամփին թվիթերյան իրենց էջերում դատապարտում են նաեւ նկատելի թվով հանրապետականներ։ Իսկ բիզնես աշխարհի ներակայացուցիչները շարունակում են դուրս գալ Թրամփի ղեկավարած Սպիտակ տան բիզնես խորհրդից։
Դրան Թրամփը պատասխանում է խորհուրդն ընդհանրապես ցրելու քայլով ու վերադառնում Նյու Ջերսի նահանգում գտնվող, իրեն պատկանող գոլֆի ակումբ, եւս մեկ շաբաթ անցկացնելու համար, իր խոսքերով ասած, աշխատանքային, իրականում՝ փշոտ արձակուրդը։

Facebook Forum

XS
SM
MD
LG