Մատչելի հղումներ

Սիրիայի քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում


A woman, affected by what activists say was a gas attack, receives treatment inside a makeshift hospital in Kfar Zeita village in the central province of Hama May 22, 2014. Syrian opposition activists have posted a video of what they say is chlorine gas f
A woman, affected by what activists say was a gas attack, receives treatment inside a makeshift hospital in Kfar Zeita village in the central province of Hama May 22, 2014. Syrian opposition activists have posted a video of what they say is chlorine gas f

2015 թվականին Սիրիա էր այցելել քիմիական զենքի միջազգային փորձագիտական խումբը՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող հատուկ պահեստն ուսումնասիրելու համար: Մի քանի ժամ պահեստի մոտ անցկացնելուց հետո, նրանց թույլ էին տվել ուսումնասիրել այն: Վերջիններս չեն հայտնաբերել այստեղ քիմիական զենքի հետքեր:

Փորձագիտական թիմին սպասեցնելու հանգամանքը կասկածելի է թվում շատերի համար: Կարծիք կա, որ այդ միջոցով սիրիական իշխանությունները ժամանակ են շահում քիմիական զենքի հետքերը վերացնելու համար։ Եվ այդ միջադեպը միակը չէր:

2013 թվականին Սիրիայի իշխանությունները խոստացել էին հրաժարվել քիմիական զենքից՝ դրանով կասեցնելով ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքերի պահեստների հրթիռակոծումը: Այսօր մի շարք փորձագետներ և դիվանագետներ կարծում են, որ սիրիական կողմը չի կատարել խոստումը, և նախագահ Ասադը գաղտնի շարունակել է զարգացնել քիմիական զենքի իր ծրագիրը: 2013 թվականից ի վեր գրանցվել են քիմիական զենքի կիրառման տասնյակ դեպքեր: Փորձագետների կարծիքով, վերջին 2 տարում դրանց թիվն անցել է հարյուրը:

«Մեզ համար դժվար էր այնտեղ անցկացնել բազմակողմանի հետաքննություն և պարտադրել Սիրիայի իշխանություններին ընդունել մեր բոլոր պայմանները: Իշխանությունները հստակ գիտեին իրենց գործը»,- ասում է Անջելա Քեյնը, ով մինչև 2015 թվականը զբաղեցրել է ՄԱԿ-ի զինաթափման գծով բարձրագույն ներկայացուցչի պաշտոնը:

Քիմիական զենքերի վերացման հարցում Սիրիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ հարցեր: Փորձագետները կարծում են, որ Ասադի իշխանության տրամադրած տեղեկությունը և կատարած գործողություններն այս առումով ճշգրիտ ու լիարժեք չեն եղել:

«Նրանք հայտարարագրել էին օդային 2000 ռումբեր, որոնք չէին պարունակում քիմիական նյութեր, սակայն դրանց հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք չեն ստացել պատասխաններ: Նրանք ասում են, որ այդ ռումբերը կապ չունեն քիմիական զենքի հետ, և մենք չենք կարող ապացուցել հակառակը: Այստեղ բազմաթիվ բացեր են մնացել» ,- ասում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումցունը:

Այս ամենի հետ մեկտեղ փորձագիտական շրջանակների և միջազգային կառույցների միջև ևս առկա են անհամաձայնություններ Սիրիայի քիմիական զենքի հարցում: ՄԱԿ-ի զինաթափման գծով նախկին բարձրագույն ներկայացուցիչը քննադատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը՝ նշելով, որ այն պետք է շարունակեր ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա և աջակցեր ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքները: Իր հերթին, կառույցի ղեկավարը հերքում է իր կազմակերպության հասցեին քննադատությունը՝ ընդգծելով, որ իրենց լիազորությունների մեջ էր մտնում քիմիական զենքի կիրառման փաստի արձանագրումն, այլ ոչ թե երկրի համապատասխանեցումը քիմիական զենքի մասին պայմանագրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG