Մատչելի հղումներ

ՆԱՖԹԱ-ի շուրջ լարված բանակցություններ են սկսվել


ՆԱՖԹԱ-ի շուրջ լարված բանակցություններ են սկսվել
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Դեռեւս նախընտրական արշավի ժամանակ էր Դոնալդ Թրամփը հայտարարում, որ իր նախագահության օրոք վերանայվելու է Մեքսիկայի ու Կանադայի հետ կնքված Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը՝ ՆԱՖԹԱ-ն։ Համաձայնագիրը վերանայելու առաջին հանդիպումը սկսվել է։ Բանակցությունները կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջը։

Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (ՆԱՖԹԱ) անդամ պետությունները՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան ու Կանադան հինգշաբթի օրը վերսկսում են համաձայնագիրը փոփոխության ենթարկելու շուրջ բանակցությունները։ ԱՄՆ-ը ներկայացնող Ռոբերտ Լայթհայզերը պահանջում է ամենասկզբից քննարկել ԱՄՆ առեւտրի պակասուրդը կրճատելու հարցը եւ ավելացնել Հյուսիսային Ամերիկայում արտադրվող ավտոմեքենաների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունը։

Մինչեւ հանդիպումն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ Լայթհայզերն հայտարարել է, թե ինքն ուզում է հստակ ասել, որ նախագահ Թրամփի նպատակը մի քանի չնչին փոփոխություններ իրականացնելը չէ։

՝՝Մենք կարծում ենք, որ ՆԱՖԹԱ-ն արմատապես վնասել է մեծ թվով ամերիկացիների, ու մեծաթիվ ամերիկացիներ են պահանջում, որ իրականացվեն նշանակալի բարեփոխումներ՛՛, հայտարարել է նա։

1994 թվականին կնքված առեւտրի գործարքի շուրջ ԱՄՆ-ի կողմից ներկայումս ցուցաբերվող բացասական վերաբերմունքը կարող է հանգեցնել շատ լարված բանակցությունների, երբ Մեքսիկան հայտարարում է, թե մեծ փոփոխություններ հարկավոր չեն, իսկ Կանադան՝ ավելացնում, որ նորացնելու շուրջ որոշումները չպետք է հիմնված լինեն զուտ առեւտրի ավելցուկի կամ պակասորդի վրա։

Կողմերը բանակցությունները շարունակելու են բազմակի նիստերի միջոցով եւ նախատեսում են պայմանագիրը վերջնական տեսքի բերել մինչեւ տարեվերջ։ Սակայն եթե գործընթացը շարունակվի 2Օ18-ի ընթացքում, կարող են առաջ գալ բարդություններ՝ կապված Մեքսիկայում նախագական, ԱՄՆ-ում՝ Կոգրեսի ընտրությունների հետ։

Facebook Forum

XS
SM
MD
LG