Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Թրամփ թաուեր շենքի մոտ Շարլոթսվիլում տեղի ունեցած իրադարձություններին նախագահի արձագանքի դեմ բողոքելու:
«Փաստ է, որ նա հետ է վերցրել իր հայտարարությունը: Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունեցել Շարլոթսվիլում: Դա բռնավոր մի գործողություն էր, որ իրականացրել էին սպիտակամորթ ռասիստներն ու ազգայնականները: Ամոթ է ունենալ Ամերիկայի նախագահ, ով հրաժարվում է մեղադրել սպիտակամորթ ազգայնականներին այդ ռասիստական հարձակումների մեջ»,- ասում է ցուցարարներից մեկը:
Թրամփն իր խոսքում ասել է, որ կիրակի օրը տեղի ունեցած բախումների մեջ մեղավոր են երկու կողմերը:
«Նայեք երկու կողմերին: Կարծում եմ երկուսն էլ մեղավոր են: Կասկած չկա»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:
Իրենց հերթին Թրամփի կողմնակիցները պաշտպանում են նախագահին:
«Նա ամբողջապես հականացիստ է: Նա իսրայելամետ է և ամերիկամետ»,- ասում է Թրամփի կողմնակիցը:
Բախումների ժամանակ սպանվել է մի կին նեոնացիստական գաղափարախոսության աջակցի ավտոմեքենայի հարվածի արդյունքում: Մի քանի այլ մարդիկ վիրավորվել են:
Թրամփը վարորդին, ով սպանել է 32 ամյա Հեյվեր Հեերին, մարդասպան է անվանել, ով խայտառակել է երկիրը: Սպանված կնոջ մասին խոսելիս նախագահը ասել է, որ Հեյվերը ֆանտաստիկ անձնավորություն էր, հիասքանչ երիտասարդ կին:
Նա նաև ասել է, որ գործազրկության նվազումը ռասիզմի դեմ պայքարի միջոցներից է՝ ընդգծելով, որ մարդկանց անհրաժեշտ է լավ վարձատրվող աշխատանք:
Facebook Forum