Մատչելի հղումներ

Լարված իրավիճակ Լիբանանի ու Սիրիայի սահմանին


Arsal, Lebanon
Arsal, Lebanon

Լարված իրավիճակ է ստեղծվել Լիբանանի ու Սիրիայի սահմանին, ուր լիբանանական բանակի զորամիավորումները պատրաստվում են ռազմական օպերացիայի ընդդեմ ծայրահեղ իսլամիստների: Սահմանային գոտուց ստացված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Լիբանանի բանակի զորամիավորումները դիրքեր զբաղեցնում Սիրիայի հետ սահմանին:

«Հեզբոլլահ» շարժումն անցած ամիս հաջող ռազմական գործողություններ է վարել Դաեշ-ի զինյալների դեմ սահմանային այս գոտում: Արդյունքում ծայրահեղ իսլամիստական «Ալ –Նուսրայի» խմբավորումը ստիպված է եղել հեռանալ այս շրջաններից:

Լիբանանի սահմանային գոտում գտնվող Առսալ քաղաքի շուրջ ընկած տարածքը Դաեշ-ի զինյալների վերահսկողության ներքո գտնվող վերջին հիմնակետերից է: Հեզբոլահ-ի հետ կնքված զինադադարով «Ալ–Նուսրան» պարտավորվում էր լքել այս տարածքները: Այս շրջաններից հեռանում են նաև մեկ այլ՝ «Սառայա Ահլ ալ Շամ» խմբավորման զինյալները:

Լիբանանի բանակը ծրագրում է մոտ ժամանակներում անցկացնել ռազմական օպերացիա այս շրջաններում ընդդեմ Դաեշ-ի: ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանի զորքերին՝ օրերս հավելյալ ռազմական օգնություն տրամադրելով ի դեմս 8 նոր զրահապատ մեքենաների:

Դաեշ-ի դեմ հաջող ռազմական գործողությունները թույլ կտան վերջնականապես Առսալի շուրջ ընկած տարածքներից հեռացնել Դաեշ-ի զինյալներին, հատկապես քաղաքի շուրջ ընկած բարձունքներից, որոնք ռազմավարական նշանակություն ունեն այս տարածքների վրա վերահսկողություն սահմանելու համար: Դաեշ-ն արդեն մի քանի տարի է, որ վերահսկում է Արսալի շուրջ ընկած բարձունքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG