Մատչելի հղումներ

Լավրովը սադրանք է անվանել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները


Russia Iran

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը չի լքի 2015 թվականի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Իրանը դադարեցնում էր միջուկային իր ծրագիրը, որի դիմաց հանվում էին երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի խախտի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները: Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է նոր պատժամիջոցների ընդունումը՝ դրանք անվանելով սադրանք:

«Միակողմանի պատժամիջոցները օրինական չեն, հատկապես երբ դրանք օգտագործվում են՝ դժվարությամբ ձեռք բերված խնդրի հավասարակշռված կարգավորումը խախտելու համար ի օգուտ կողմերից մեկի: Խնդրի նման մի հավասարակշռված կարգավորում էր իրանյան միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը: Կարծում եմ, որ նման գործողություններն անշրջահայաց են և վտանգավոր ու կարող են խախտել հավասարակշռվածությունը: Նման սադրանքներ չպետք է լինեն»,- ասել է Լավրովը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին այս շաբաթ հայտարարել էր, որ Իրանը ժամերի ընթացքում կարող է լքել համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ:

Պատասխանելով Իրանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ ԱՄՆ-ը պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է ուղղակի պատասխանել Իրանի նախագահի հայտարարությանը, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի խախտում որևէ պարտավորություն, իսկ Իրանի գործողությունները չեն համապատասխանում համաձայնագրի ոգուն:

«Թրամփի վարչակազմը մնում է հավատարիմ Իրանի կողմից եկող սպառնալիքներին հակադրվելու իր մոտեցմանը ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում»,- նշել է պետքարտուղարության խոսնակ Հեյվեր Նոուրեթը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իրանն այն երկրների ցանկում են, որոնց նկատմամբ վերջերս Վաշինգտոնը սահմանեց նոր պատժամիջոցներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG