Մատչելի հղումներ

Իրանը խոստանում է մի քանի օրերի կամ ժամերի ընթացքում դուրս գալ միջուկային պայմանագրից


Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հանդես գալով երկրի խորհրդարանի առջեւ, երեքշաբթի օրը հայտարարեց, թե իր կառավարությունը կարող է դուրս գալ 2Օ15 թվականին կնքված միջուկային հարցերի շուրջ պայմանագրից։

Երկրորդ պաշտոնամուտի արարողությունից շատ չանցած՝ Ռուհանին հայտարարեց, որ նման քայլի Իրանը կգնա, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի իր երկրի դեմ պատժամիջոցներից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սկսեց կիրառել այն բանից հետո, երբ Իրանը վերջերս իրականացրեց բալիստիկ հրթիռի փորձարկում։ Չնայած Թեհրանի այն պնդումներին, որ հրթիռի արձակումը որեւէ կապ չունի միջուկային խնդիրների հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը հորդորում էր Իրանին դադարեցնել փորձարկումներն այն հրթիռների, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։ Իրանը պնդում է, որ բալիստիկ իր հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտագլխիկներ կրելու համար, եւ հայտարարում, թե Վաշինգտոնն է ոտնահարում 2Օ15 թվականի պայմանագիրը՝ իր դեմ պատժամիջոցներ կիրառելով։

Աշխարհի խոշորագույն վեց երկրների հետ 2Օ15 թվականին կնքված պայմանագրից դուրս գալու մոտալուտ մտադրության մասին Ռուհանիի հայտարարությունից մի քանի օր առաջ էր երկրի խորհրդարանը ձայների 24Օ-ը 4-ի հարաբերությամբ քվեարկել հրթիռային պաշտպանության եւ արտաքին գործողությունների ծրագրերի համար ավելի քան 5ՕՕ միլիոն դոլարի հավելյալ բյուջե հատկացնելու օգտին։

2Օ15 թվականի պայմանագիրը ՝՝խաղաղության ու դիվանագիտության հաղթանակ՛՛ անվանելով՝ Իրանի նախագահն այսօր գտնում է, որ չի մնում այլ ելք, քան պայմանագրից դուրս գալը, ու խոստանում, որ հրթիռային նոր ծրագիրն ավելի զարգացած ու նորացված կլինի, քան մինչեւ 2Օ15 թվականն էր։

Ռուհանին մեղքի ամենամեծ բաժինը վերագրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարելով, թե աշխարհն է տեսել, որ Թրամփը ՝՝լավ գործընկեր ու վստահելի բանագնաց չէ՛՛։

Վերջին մի քանի օրերին հրթիռային ու միջուկային հակամարտության առաջ էր Միացյալ Նահանգները կանգնել Հյուսիսային Կորեայի հետ։ Այսօր ավելի են սրվում ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները, ինչի խորհրդանիշ կարելի է համարել այն փաստը, որ Պարսից ծոցի միաջազգային ջրերում ՝՝Նիմից՛՛ ամերիկյան ավիակրի վերեւում սավառնել է չնայած անզեն, սակայն առանց տարբերանշանների ու առանց լույսերի իրանական անօդաչու թռչող սարք։

Ռուհանիի խոսքերով, իր երկիրը միջուկային պայմանագրից դուրս գալու որոշում կարող է կայացնել ոչ թե ամիսների կամ շաբաթների, այլ՝ օրերի կամ ժամերի ընթացքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG