Մատչելի հղումներ

Լատինամերիկյան երկրները մտահոգված են ռազմական ուժ կիրառելու մասին Թրամփի խոսքերից


Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսը հայտարարում է, թե լատինաամերիկյան որեւէ երկիր չպիտի հանդուրժի ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն Վենեսուելայում, ՝՝եւ այդ հարցն անգամ չպիտի քննարկվի՛՛։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն էր ասել, թե ինքը չի բացառում ամերիկյան ռազմական ուժի կիրառում Վենեսուելայում՝ այստեղ ժողովրդավարությունը վերականգնելու համար։

Կարթագեն քաղաքում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ անցկացրած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Սանթոսը հիշեցրել է Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ավելի քան մեկ դար տեւած ռազմական գործողությունները եւ նշել, որ լատինաամերիկյան եւ ոչ մի երկրի ղեկավար չի ցանկանում, որ ՝՝այդ ուրվականը՛՛ վերադառնա։

՝՝Մենք վճռականորեն ենք տրամադրված Վենեսուելայում առաջ եկած ճգնաժամն այլ եղանակներով հարթելու գործում։ Սակայն Վենեսուելայի վարչակարգի ժողովրդավարական անցումը պիտի տեղի ունենա խաղաղ եղանակով՛՛, ասել է Կոլումբիայի նախագահը։


Փենսը կրկնել է Վենեսուելայում ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին նախագահ Թրամփի տեսակետը, սակայն ավելացրել, որ նաեւ կան նախագահ Նիքոլաս Մադուրոյի վարչակարգի վրա ճնշումներ բանեցնելու շատ այլ եղանակներ, այդ թվում տնտեսական ու դիվանագիտկան միջոցները։

Փենսի խոսքերով, ՝՝Ժողովրդավարական կառույցների եւ այսպես կոչված սահմանադրական հանձնաժողովի դիմակի քողի տակ Վենեսուելայում ձեւավորվում են բռնակալության հիմքեր, ինչն անընդունելի է ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի ու մեր երկրի, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար՛՛։

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն կիրակի օրն էր ՝՝ Fox News՛՛ կայանին տված հարցազրույցում ասել, որ Թրամփը խոսել է ռազմական գործողությունների դիմելու հնարավորության մասին՝, որպեսզի ՝՝Վենեսուելայի ժողովրդին տրվի ժողովրդավարությունը վերականգնելու հնարավորություն՛՛։

Վենեսուելան Թրամփի այս խոսքերն ավանել է ՝՝անշրջահայաց՛՛։

Կոլումբիա կատարած այցից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը մեկնելու է Արգենտինա, Չիլի եւ Պանամա։

Facebook Forum

XS
SM
MD
LG