Մատչելի հղումներ

Շարլոթսվիլի դեպքերի առնչությամբ սկսվել է հետաքննություն


ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են հետաքննություն՝ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած բռնությունների առնչությամբ։ Հիշեցնենք, որ սպիտակամորթ ազգայնականների բողոքի ցույցն ուղեկցվել էր բախումներով, որոնց արդյունքում մեկ կին ու երկու ոստիկաններ էին զոհվել։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին չեղարկել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի մասնակից, գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը հանելու քաղաքապետարանի որոշումը։

2Օ-ամյա ոմն Ջեյմս Ֆիլդսի դեմ հարուցվել են մի քանի, այդ թվում մարդասպանության մեղադրանքներ, որն իր ավտոմեքենան վարել էր դեպի մարդկանց խումբը, ինչի արդյունքում զոհվել էր 32 ամյա մի կին։

Առանձին հետաքննություն է սկսվել ցույցերի ժամանակ ոստիկանական ուղղաթիռի կործանման կապակցությամբ, ինչի արդյունքում էին զոհվել երկու ոստիկանները։

Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է իր խոսքերով ասած ՝՝ատելության ու մոլեռանդության դրսեւորումները՛՛, որոնք նրա խոսքերով, արդեն վաղուց տեղ չունեն Ամերիկայում։

Փոխնախագահ Մայք Փենսը, որն այս օրերին գտվում է Կոլումբիայում, ասել է, թե ՝՝Մենք չենք հանդուրժում ատելությունը եւ ռասայական, նեոֆաշիստական ու Կու Կուքս Կլանին առնչվող գերապատվելիությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG