Մատչելի հղումներ

Մրցակցության սիրահար Facebook ընկերությունը պատրաստվում է մուտք գործել հեռուստատեսային շուկա՝ առաջարկելով իր հաղորդումները միլիոնավոր օգտատերերի: Facebook TV-ի, կամ՝ «Watch» հարթակի եթերը կներառի երեխաների դաստիարակության մասին ծրագիր, կանանց բասկետբոլ, safari շու, և այլ հաղորդումներ:

Facebook-ը հայտարարել Է սեփական հեռուսատեսային հարթակի գործարկման մասին:

Աշխարհի ամենախոշոր և ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook ընկերությունը դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ մտադրված է հեռուստատեսային ոլորտ ներխուժել բարձրորակ և հետաքրքրական ծրագրերով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «Watch» անվանումը կրող հեռուսատատեսային հաղորդումների նոր հարթակի ստեղծման մասին պաշտոնապես տեղեկացրել է իր Facebook-ի էջում:

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութը խրախուսում է փնտրել նոր հաղոդումներ և շոու ծրագրեր, առաջարկում Facebook-ի ընկերների նախընտրած հաղորդումները՝ հնարավորություն տալով զրուցել և կարծիքներով կիսվել այն օգտատերերի հետ, ովքեր այդ պահին դիտում են նույն հաղորդումը:

Ցուկերբերգի խոսքով՝ նոր հեռուստատեսային հարթակի նպատակը ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց և համայանքներին միավորելն է:

Facebook «Watch»-ի եթերը կներառի երեխաների դաստիարակության մասին ծրագիր, կանանց բասկետբոլ, safari շու, և այլ հաղորդումներ:

Facebook-ը ներկայումս համագործակցում է Hearst և Time Inc. ընկերությունների հետ և տեղեկացնում, որ Watch-ը ներկայումս գտնվում է վերջնական փորձարկման փուլում:

Շուտով, սակայն, Facebook «Watch»-ը հասանելի կլինի մեդիա արտադրողներին, ովքեր հնարավորություն կունենան օգտվել հարթակից իրենց արտադրանքի տարածման համար:

XS
SM
MD
LG