Մատչելի հղումներ

‘’Հյուսիսային Կորեան չի հասկանում դիվանագիտության լեզուն’’. ԱՄՆ-ի պետքարտուղար


‘’Հյուսիսային Կորեան չի հասկանում դիվանագիտության լեզուն’’. ԱՄՆ-ի պետքարտուղար
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի կողմից վերջին մի քանի օրերին արտասանված հեռակա փոխմեղադրանքներն ու միմյանց նետված նախազգուշացումները մեծ սպառնալիք են դառնում ոչ միայն Կորեական թերակղզու կայունության, այլ նաեւ նկատելի վտանգ' աշխարհի համար:

Վաշինգտոնի ու Փհենյանի կողմից միմյանց հղված սպառնալիքները խորանում են, եւ իրադրությունը տանում դեպի մի այնպիսի փակուղի, որտեղից դուրս գալու ելքը դեռեւս հայտնաբերել է պետք: Միացյալ Նահանգները պնդում է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքերի իր ծրագրից: Հյուսիսը փորձում է աշխարհին ցույց տալ, որ չնայած տնտեսական ծայրաստիճան վատ իրադրությանն, ունի աշխարհի հզորների հետ հարցեր լուծելու կարողություն:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պաշտպանում է Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի Հյուսիսը կկանգնի աննախադեպ ‘’հրի տակ ու ցասման առջեւ’’, եթե հանկարծ փորձի հարվածել Խաղաղ օվկիանոսում իր տարածք համարվող Գուամին, ուր տեղակայված է ԱՄՆ-ի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող երկու ռազմաբազա:
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթի խոսքերով, լարվածությունն այնքան է խորացել, որ Չինաստանում յուրաքանչյուր երկրաշարժից հետո մարդիկ հարց են տալիս, արդյոք դա Հյուսիսի կողմից միջուկային նոր փորձարկում չէր:

‘’Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունը սպառնալիք է ոչ թե միայն ԱՄՆ-ի համար, այլ’ միջազգային ամբողջ համայնքի’’, ասում է նա:

Միջազգային համայնքը դա լավ է հասկանում: Օրինակ Ֆրանսիայի կառավարությունը գովել է Հյուսիսի դեմ Թրամփի խիստ հայտարարությունը, սակայն մյուս կողմից’ հորդորել գտնել խնդրի լուծման խաղաղ եղանակ:
Ինչպես կառավարության խոսնակ Քրիստոֆեր Կաստանիերն է ասել, ‘’Ամերիկայի յուրաքանչյուր նախագահ հանդես կգար Թրամփի նույն վճռականությամբ, քանի որ ոչ մի նախագահ չի կարող հանդուրժել, որ իր երկրի որեւէ հատված դառնար բալիստիկ հրթիռների թիրախ’’:

Դիվանագիտական եղանակով խնդիրը լուծելու կոչով է հանդես գալիս նաեւ Ռուսաստանը: Ճապոնիան տեղեկացնում է, որ այս լարվածության պատճառով համատեղ օդային ռազմախաղեր է անցկացրել ամերիկյան գերձայնային կործանիչների մասնակցությամբ Կորեական թերակղզու մոտակայքում' իր օդային տարածքում:

Միմյանց սրեր ցուցադրելու ժամանակահատվածը սակայն մեծապես է անհանգստացնում Հյուսիսի հակառակորդ Հարավային Կորեային: Չէ որ Հյուսիսը սպառնացել է, որ իր դեմ ռազմական որեւէ գործողության դեպքում իր հրթիռները կարող են ողղվել ընդդեմ Հարավի: Միայն մեկ ժամվա ընթացքում, բացի հրթիռներից, Հյուսիսը Հարավի դեմ կարող է արձակել հրանոթային մոտ երեք հարյուր հազար արկ: Մարդիկ այստեղ նախապատերազմական վախի մթնոլորտում են ապրում:

Հյուսիսային Կորեայի վարչակարգի գլխավոր նպատակն իր իշխանությունը պահպանելն է: Իսկ ռազմական որեւէ բախման դեպքում այն չի կարող խուսափել տապալումից: Կիմ Ջոնջ Ունը, շատերի կարծիքով, դա գիտակցում է ու չի գնա առաջինը հարվածելու ուղով:

Սակայն ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է ասում, Հյուսիսի ղեկավարը կարծես թե չի հասկանում դիվանագիտության լեզուն:

Facebook Forum

XS
SM
MD
LG