Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն արձակուրդն անցկացնում է ՝՝աշխատանքային՛՛ ոճով


ԱՄՆ-ի նախագահն արձակուրդն անցկացնում է ՝՝աշխատանքային՛՛ ոճով
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

ԱՄՆ-ի նախագահ​ Դոնալդ Թրամփը, որը մինչեւ արձակուրդ մեկնելը, հայտարարել էր, թե հանգիստն անցկացնելու է աշխատանքային ոճով, քննարկումներ է անցկացնում պետքարտուղարի հետ ու կատարում թվիրթերյան մեկնաբանություններ։

Թրամփը, որն այս օրերին աշխատանքային արձակուրդ է անցկացնում Նյու Ջերսի նահանգում գտնվող իր ամառանոցում, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսային զրույցում քննարկել է Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված խնդիրը։

Թրամփը հանգստյան օրերին նաեւ անմասն չի մնացել լրատվամիջոցներին դատապարտելուց։ Թվիթերյան իր էջում նա քննադատել է մամուլի միջոցներին՝ անցկացված հասարակական այն հարցումների համար, ըստ որոնց, իր կողմ քվեարկած քաղաքացիների շրջանում իր նկատմամբ աջակցությունը սկսել է անկում ապրել։

Նա իր գրառումներում նշում է, թե ՝՝նրանց համար դժվար է հավատալ, որ Թրամփի հիմքերը շարունակում են ամրապնդվել՛՛ հակառակ մի քանի ամիս շարունակվող, իր խոսքերով ասած, Ռուսաստանի հետ կապված ՝՝ստահոդ լուրերի՛՛։

Հիշեցնենք, որ ներկայումս ընթացքի մեջ են մի շարք, այդ թվում՝ հատուկ խորհրդի կողմից անցկացվող հետաքննությունները, որոնց նպատակն է պարզել, թե արդյոք Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա թիմի պաշտոնատար անձինք գաղտնի հանդիպումներ չեն ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով պարտության մատնել նրա դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընին։

Facebook Forum

XS
SM
MD
LG