Մատչելի հղումներ

Թաիլանդը պաշտպանում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները


Թաիլանդը պաշտպանում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փորձում է ապահովել Հյուսիսային Կորեայի դեմ իրականացվող պատժամիջոցների նկատմամբ հարավասիական երկրների աջակցությունը

Թաիլանդի արտաքին գործերի նախարար Դոն Պրամուդվինայն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ առեւտրի ծավալներն անցած մեկ տարվա ընթացքում 94 տոկոսի անկում են գրանցել։ Այս վիճակագրությունը, նրա խոսքերով, ցույց է տալիս, որ իր երկիրը հավատարիմ է մնում Հյուսիսի միջուկային ծրագրի պատճառով նրա դեմ ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցների կիրառմանը։

Դոնն այս մեկնաբանությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ անցկացրած հանդիպումից անմիջապես հետո։ Նշենք, որ Թիլերսոնի այցը Թաիլանդ այս երկրում 2Օ14 թվականին իրականացված ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի կողմից ամենաբարձրաստիճան այցն է։

Միացյալ Նահանգները հավատացած է, որ Հյուսիսային Կորեայի գլխավոր ընկերությունները գործուն դեր ունեն Թաիլանդում։ Ինչպես Պետդպարտամենտում Արեւելյալ Ասիայի ու խաղաղօվկիանոսյան երկրների հարցերով փոխպետքարտուղար Սյուզըն Թորնթոնն է ասել լրագրողներին, Վաշինգտոնը փորձում է Թաիլանդին խրախուսել, որպեսզի վերջինս փակի իր տարածքում այդ ընկերությունները։

Թիլերսոնը հինգ ժամանոց շրջագայություն է սկսել Թաիլանդում, Մանիլայում անցկացվող տարածաշրջանային գագաթաժողովում իր աշխատանքն ավարտելուց հետո։ Բանգկոկում Թաիլանդի ղեկավարների հետ անցկացրած հանդիպումների ժամանակ Թիլերսոնը հղել է Հյուսիսային Կորեայի դեմ հավելյալ գործողություններ իրականացնելու կոչ։ Հարավասիական երկրներ կատարած նրա այցի գլխավոր նպատակը Հյուսիսայի Կորեային ֆինանսական միջոցներից զրկելն է։

Facebook Forum

XS
SM
MD
LG