Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ ստացավ մամուլին դատապարտելու առիթ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ ստացավ մամուլին դատապարտելու առիթ’ հայտարարելով, թե Ռուսաստանի ու նախընտրական իր արշավի միջեւ կապերի մասին մեղադրանքները շինծու են ու հորինված:

Դոնալդ Թրամփը հինգշագբթի օրը երեկոյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, թե ‘’Ռուսաստանի հետ կապված պատմություններն ամբողջությամբ հորինված են: Դրա նպատակը Ամերիկայի քաղաքականության մեջ ամենամեծ պարտությունն արդարացնելու մեջ է: Դա նրանց թույլ է տալիս ավելի լավ զգալ , քանի որ խոսելու այլ թեմա չունեն’’:

The Wall Street Journal օրաթերթը հանրահավաքից մի քանի ժամ առաջ տեղեկացրել էր այն մասին, որ Հատուկ խորհրդականն ընտրություններում Ռուսաստանի միջամտությունն ուսումնասիրելու համար արդեն հաստատել է ատենակալների խորհուրդ:

‘’Լավ կլիներ, որ դատախազներն ավելի շատ մտածեին այն երեսուն հազար էլեկտրոնային նամակնների մասին, որոնք ջնջել էր Հիլարի Քլինթընը’’, հայտարարում էր Թրամփը հանրահավաքի ժամանակ:

Նախագահի խոսքերով, ոմանք ցանկանում են հորինված պատմություններով ժողովրդի առջեւ ստվեր նետել ղեկավարության վրա, ինչը, ասում է Թրամփը, ստորացնում է երկիրը ու Սահմանադրությունը:
Իսկ հատուկ խորհրդատու Ռոբերտ Մյուլլերի թիմը գրեթե վստահ է, որ Դոնալդ Թրամփ կրտսերի ու ռուս մի փաստաբանի միջեւ անցկացված հանդիպման մասին փաստերը ստանալու է ամենայն մանրամասնությամբ: Հիշեցնենք, որ փաստաբանն ասել էր, թե ինքն ունի տեղեկություններ, որոնք կարող էին վնասել Հիլարի Քլինթընի վարկանիշը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, երկու սենատորներ ներկայացրել են մի օրինագիծ, որն ընդունվելու դեպքում, կարող է Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում մեծապես կրճատել Թրամփի ազդեցության լծակները:

Ըստ օրինագծի, նախագահը զրկվում է հետաքննիչին աշխատանքից ազատելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննիչն իրականացնում է չարաշահումներ, երբ առկա է շահերի բախում, կամ երբ հետաքննիչը տառապում է ծանր հիվանդությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG