Մատչելի հղումներ

Հարավասիական երկրների ընկերակցության վեհաժողովից առաջ


Հարավասիական երկրների ընկերակցության վեհաժողովից առաջ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Շուտով հարավասիական երկրներ իր պաշտոնական առաջին այցը կսկսի ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որտեղ կոչ է անելու ստեղծել պարտադիր իրագործելի մեխանիզմներ’ թույլ չտալու համար նոր հակամարտություն այս տարածաշրջանում:

Չինաստանի կողմից հնչած ամենանախիստ նախազգուշացումից հետո միայն Վիետնամն իր ընկերություններից մեկին զրկեց Հարավչինական ծովում հորատման աշխատանքներ կատարելու իրավունքից: Տարածաշրջան, որի շուրջ այսօր խորանում է տարածքային պատկանելության հետ կապված ամենաընդգրկուն հակամարտությունն աշխարհում: Հատված, որը շատ հարուստ է ընդերքի պաշարներով:

Հարավասիական երկրների ընկերակցության արտգործնախարարների մակարդակով Մանիլայում անցկացվելիք հանդիպման ժամանակ նախարարները պիտի փորձեն կազմել Հարավչինական ծովում իրավունքների սահմանների մասին նախագիծ:

Նախագծի նպատակն է հակասությունները հարթելու համար ապահովել համագործակություն: Սակայն քանի որ նախագիծը չունի պարտադիր իրագործելի ուժ, շատերն են կարծում, որ այն կբխի առավելապես Չինաստանի շահերից:

Այդ պատճառով ԱՄՆ-ը շարունակելու է պահանջել, որ ստեղծվեն վիճաբանությունները հարթելու մեխանիզմներ եւ պահպանեն ազատ նավարկության իրավունքը:
Ինչպես Ասիայի ու խաղաղօվկիանոսյան հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սյուզըն Թորնթոնն է ասում, ‘’Ապակայունացնող այն գործողությունները, ինչպես օրինակ Չինաստանի կողմից տարածքների վրա իր պատկանելությունը հաստատելու ջանքերը, վիճահարույց ջրերում իրականացվող շինարարությունն ու այս տարածքների ռազմականացումը դժվարացնում են անհամաձայնությունները խաղաղ եղանակով լուծելու հնարավորությունը’’:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ պատճառով ցանկանում է տարաձայնությունների շուրջ աշխատել Չինաստանի հետ’ խուսափելով բաց հակամարտությունից: Հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշամիջոցներն ուժգնացնելու խնդիրն է:

Թիլերսոնի խոսքերով, Հյուսիսային Կորեային չպետք է թույլ տալ ունենալ միջուկային զենք: Ոչ էլ այս երկիրը պիտի ստանա միջուկային զենքերը տարածաշրջանի որեւէ այլ երկիր տեղափոխելու իրավունք:

Հարավասիական երկրների դաշինքում Թիլերսոնը պիտի փորձի ստանալ հավաստիացումներ, որ այս երկրները պատրաստ են մեկուսացնել Փհենյանին, առանց նրան զրկելու Հարավչինական ծովում հավասար իրավունքներից:

Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններից Գրեգորի Փոլինգի խոսքերով, ‘’Փաստն այն է, որ Մալայզիան, Վիետնամն ու Ֆիլիպինները Հյուսիսային Կորեայի մասին շատ ավելի քիչ են մտածում, քան ուղղակի իրենց առջեւ գտվնող Հարավչինական ծովի’’:

Արտգործնախարարների մակարդակով հանդիպումը ծովային խնդիրներից ու Կորեական թերակղզին միջուկազերծելուց զատ քննարկելու է նաեւ այս տարածաշրջանում ահաբեկչության դեմ իրականացվող գործողությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG