Մատչելի հղումներ

50-ամյա Քրիսթոֆեր Ռեյը Սենատի լսումներում խոստացել է անվերապահորեն ծառայել իր կոչմանը՝ ընդգծելով իր հավատարմությունը ԱՄՆ-ի Սահմանադրությանն ու օրենքի գերակայությանը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատեց Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ)տնօրենի թափուր պաշտոնում:

Ռեյը Սենատում անցկացված լսումներում ընդգծել է իր հավատարմությունն ԱՄՆ-ի օրենքներին և իր կոչմանը:

Քոննեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալի կարծիքով, - «Տնօրենի առաքելությունն իրականացնելու համար Հետաքննությունների դաշնային բյուրոն արժանի է ունենալ ազնիվ և ուժեղ ղեկավար: Պարոն Ռեյը, ըստ իս, հենց այդպիսի ղեկավար կլինի: Նշված հատկանիշները կարևոր են հատկապես մեր օրերում, երբ վտանգված է օրենքի գերակայությունը, քանի որ քաղաքական միջամտությամբ իրավապահ մարմինների աշխատանքը խոչընդոտելու վտանգը գալիս է հենց ամենավերևից»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնը թափուր էր մայիս ամսից՝ այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը անսպասելիորեն պաշտոնանկ արեց Ջեյմս Քոմիին, ով զբաղվում էր Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի նախահամաձայնության գործի հետաքննությամբ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենները նշանակվում են 10 տարի ժամկետով և պարտավոր են լինել անաչառ ու առանց կուսակցություններից որեւէ մեկի նկատմամբ հակվածության։

XS
SM
MD
LG