Մատչելի հղումներ

Սպիտակ տան նոր հույսի աստղը


Սպիտակ տան նոր հույսի աստղը
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո Սպիտակ տունն ունի նոր կառավարիչ։ Գեներալ Ջոն Քելլին ստանձնեց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ ներքին գործերի նախարարի պարտականությունները կատարելուց հետո։

Սպիտակ տանն անցած մի քանի շաբաթների ընթացքում սկսված քաոսային իրավիճակից հետո նախագահ Դոնալդ Թրամփն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց նախկին գեներալ Ջոն Քելլիին, որը շատերի կարծիքով, ռազմական իր փորձառությունը կօգտագործի այստեղ կարգուկանոն հաստատելու համար։

Քելլին փոխարինում է Ռեյնս Փրիբուսին, որը չէր կարողացել ընդհանուր լեզու գտնել նախագահի նշանակած հասարակայնության հետ կապերի բաժնի եկավար Էնթընի Սկարամուչիի հետ։ Եվ Քելլին Սկարամուչիին պաշտոնից ազատեց Սպիտակ տանն իր պաշտոնում առաջին օրվա ընթացքում։ Սա ինչ որ կերպ փորձ է ցույց տալու, որ Քելլին լրջորեն է մոտենում Սպիտակ տան ներքին կռիվները դադարեցնելու խնդրին։


Քրիս Ուիփըլը, որը ժամանակին գիրք է գրել Սպիտակ տան անշխատակազմի ղեկավարի պաշտոնի կարեւորության մասին, ասում է, թե Սպիտակ տունը չի կարելի կառավարել այնպես, ինչպես Մանհեթընում գտնվող անշարժ գույքի առեւտրի սեփականատեր։

Նրա խոսքերով, ՝՝Սպիտակ տունը պետք է ունենա կառավարման հստակ շղթա, եւ մեկը պիտի ունենա նախագահի օրակարգն այստեղ ուժի մեջ մտցնելու պատասխանատվություն՛՛։

Ուիփլին համոզված է, որ Քելլիի հաջողությունը կախված կլինի իր իսկ ազդեցության չափից։ Ամեն մի նախագահ, ասում է նա, այստեղ է սկսում գիտակցել, որ անհնար է արդյունավետ կառավարել՝ առանց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին լայն լիազորություններ տալու։

՝՝Եվ ամենակարեւորն է, որ աշխատակազմի ղեկավարը նախագահին կարողանար ասել բաներ, որոնց մասին նախագահը չուզենար անգամ լսել՛՛։


Ոմանց մոտ կա այն կարծիքը, որ Քելլին կարող է փորձել կառավարել նաեւ նախագահին։ Սակայն սա դեռեւս միայն կարծիք է։ Կարեւորը հիմա այն է, թե արդյոք Սպիտակ տուն Քելլիի այցով Թրամփին ինչ որ կերպ կհաջողվի բարձրացնել իր անկում ապրած վարկանիշը։ Պատմությունը ցույց է տվել, որ Սպիտակ տանն ավելի խաղաղ պայմանները նկատելիորեն են նպաստում նախագահի վարկանիշի բարձրացմանը։

Թրամփի կառավարման անցած 6 ամիսներն ամենեւին խաղաղ չեն եղել։ Այդ պատճառով Քելլիին այսօր դիտում են որպես հույսի աստղ։

Facebook Forum

XS
SM
MD
LG