Մատչելի հղումներ

Մի պատմություն իրաքցի փախստականի նախաձեռնության մասին


Թուրքմենաբնակ Թալ Աֆարից տեղահանված փախստական Մյասառ Խալիլ Ալին այժմ բնակվում է իրաքյան Քըրքուկ քաղաքի մոտ տեղակայված փախստականների համար ճամբարում:

Ալին հեռացել է քաղաքից 2014 թվականի օգոստոսին, երբ քաղաքը գրավվեց Դաեշ-ի կողմից: Նա բազմազավակ հայր է, ունի 6 երեխա: Քաղաքը լքելիս այնտեղ են թողել իրենց ամբողջ ունեցվածքը:

«Ես ունեի պատճենահանման ծառայություն իմ քաղաքում նախքան այն լքելը: Դա իմ ապրուստի հիմնականն աղբյուրն էր: Երբ տեղահանվեցինք և փոխադրվեցինք Քըրքուկ ես դարձա գործազուրկ»,- ասում է Թալ Աֆարից տեղահանված Մյասառ Խալիլ Ալին։

Նա իր հետ էր վերցրել սմբուկի սերմեր: Դառնալով գործազուրկ նա սկսեց աճեցնել դրանք ճամբարում իր տնակից ոչ հեռու:

«Շուտով կանաչ սմբուկներ աճեցնելու մի միտք ծագեց ինձ մոտ: Սա հազվագյուտ և քիչ հանդիպող բանջարեղեն է Իրաքում: Ես դրանք աճեցնում էի իմ հայրենիքում, այժմ էլ աճեցնում եմ այստեղ Քըրքուկում»,- նշում է Ալին:

Այժմ նա ստանում է մոտ 20 կիլոգրամ բերք յուրաքանչյուր օր: Իր ընտանիքը օգնում է իրեն այս հարցում:

«Մենք պատրաստեցինք և ցանեցինք սերմերը: Հարյուր տոկոսանոց հաջողության հասանք, փառք Աստծո: Ես այն ցանեցի իմ տնակի մոտ և ահա փառք Աստծո այն շատ լավ աճեց»,- նշում է Խալիլ Ալին:

Նրա աճեցրած բերքը սկսել է մեծ պահանջարկ վայելել ինչպես ճամբարում, այնպես էլ ճամբարից դուրս:

«Այստեղ մի փոքր խանութ կա, որը պատկանում է մեր մարդկանցից մեկին: Ամեն օր մենք խանութ ենք բերում վաճառքի համար 15, 20 կամ 30 կիլոգրամ: Մարդիկ այստեղ են գալիս ինչպես դրսից այնպես էլ մեր փախստականների ճամբարից: Մեզ մոտ անգամ կա սմբուկի պահանջարկ և մենք դա ապահովում ենք»,- ասում է Խալիլ Ալին:

Ալիի արտադրած սմբուկի մեկ կիլոգրամի արժեքը կազմում է 1000 իրաքյան դինար կամ 85 ցենտ:

Facebook Forum

XS
SM
MD
LG