Մատչելի հղումներ

Փախստականները պահանջում են վերամիավորում իրենց ընտանիքների հետ Եվրոպայում


A Syrian refugee holds a banner during a demonstration outside the German embassy against delays in reunifications of refugee families from Greece to Germany, in Athens, Greece, Aug. 2, 2017.
A Syrian refugee holds a banner during a demonstration outside the German embassy against delays in reunifications of refugee families from Greece to Germany, in Athens, Greece, Aug. 2, 2017.

Սիրիայից փախստականները բողոքի ցույց էին կազմակերպել Աթենքում Գերմանիայի դեսպանության առջև ընդդեմ Աթենքի ու Բեռլինի համաձայնության բացակայությանը փախստականների ընտանիքների վերամիավորման մասին: Նրանք փակել էին գլխավոր փողոցը՝ առաջացնելով մեքենաների խցանումներ:

Փախստականները պահանջում են եվրոպական երկրներից ապահովել վերամիավորումը իրենց ընտանիքի այլ անդամների հետ: Պաստառների վրա կարելի էր կարդալ՝ «Ես ուզում եմ իմ ընտանիքը» գրառումը, բողոքարարները բացականչում էին «Այլևս ոչ մի սպասել»:

41 ամյա փախստական Մալաքը, ում 3 դստրերը նրա հետ Հունաստանում են, իսկ ամուսինն ու որդին Գերմանիայում, դիմել է վերամիավորման խնդրանքով անցած տարի: Նա դեռևս չունի պատասխան և ընդգծում է, որ հաճախ է մտածում անօրինական կերպով երկիր մուտք գործելու մասին, սակայն գիտակցում է, որ դա չափազանց թանկ նախաձեռնություն է:

«Բավ է տանջվենք և սպասենք: Ես արդեն 5-7 տարի է տանջվում եմ այստեղ Հունաստանում: Բավական է, ցանկանում եմ, որ իմ երեխաները դպրոց հաճախեն»,- նշում է Հալեպից փախստական Մալաք Ռահմոնը:

Շվեդիայում արդեն երկու տարի բնակվող նախկին Սիրիայից փախստական Մահմուդ Բիթարն ասում է, որ եկել է այստեղ՝ աջակցելու փախստականներին:

«Իհարկե այս ամենը տխրեցնում է ինձ: Ես ապրում եմ Շվեդիայում, ունեմ այստեղ ամեն ինչ, սակայն այս մարդիկ գալիս են Եվրոպա ոչ թե սոցիալական պահանջներից դրդված, այլ պատերազմից: Նրանք փախստական են: Պատերազմի պատճառով փախստական դառնալը նշանակում է փնտրել անվտանգ վայր»,- ասում է Շվեդիայում բնակվող փախստական Սիրիայից Մահմուդ Բիթարը:

Ավելի քան 60 հազար փախստականներ և ներգաղթյալներ այս պահին գտնվում են Հունաստանում՝ ցանկանալով տեղափոխվել Կենտրոնական կամ Արևմտյան Եվրոպա: Սակայն սահմանների փակ լինելը խոչընդոտում է վերջիններիս ձգտմանը վերամիավորվելու ընտանիքների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG