ԱՄՆ-ի բարձրաստիճան սենատոր Ջոն Մաքքեյնն այս պահին գտնվում է իր հարազատ Արիզոնա նահանգում, ուր սկսել է գլխուղեղի քաղցկեղի բուժումը:
Սենատոր Մաքքեյնը հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ մի շարք առաջարկություններով սեպտեմբերին քննարկվելիք ազգային պաշտպանության վերաբերյալ օրինագծի մասին: Առաջարկությունները հիմնված են առաջատար մասնագետների տված եզրակացությունների հիման վրա, թե ինչպիսի ռազմավարություն որդեգրել ամերիկյան շահերն Աֆղանստանում պաշտպանելու համար:
Հուլիսի կեսերին նախատեսված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հաշվետվությունը Կոնգրեսում այս առիթով:
Facebook Forum