Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը դեռ մտածում է Ռուսաստանի քայլին հակադիր քայլով պատասխանելու մասին


Դոնալդ Թրամփը դեռ մտածում է Ռուսաստանի քայլին հակադիր քայլով պատասխանելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակեց երկրից ամերիկացի 755 դիվանագետների հեռացնելու մասին հրահանգ, արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբաններն ու փորձագետները սկսեցին մտածել այն քայլերի մասին, որոնց, ի պատասխան, կարող է դիմել Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջնական որոշում կայացնելու պատասխանատվությունն ընկնում է նախագահ Դոնալդ Թրամփի վրա։

Պուտինի հրահանգից անմիջապես հետո, Ռուսաստանի իշխանություններն արգելեցին ամերիկացի դիվանագետների մուտքը Մոսկվայի արվարձանում գտնվող հանգստյան տուն։

Ինչպես ռուս վերլուծաբաններից Նիկոլայ Պետրովն է ասում, դրա պատճառը հիասթափութունն էր, որ խափանվեց Դոնալդ Թրամփի հետ միասին նոր հարաբերություններ հաստատելու նպատակը։

Ռուս մեկ այլ վերլուծաբանի խոսքերով, սառըպատերազմյան թշնամական մթնոլորտը կարող է իր երկրում է՛լ ավելի զարկ տալ Պուտինի ժողովրդականությանը։
Գլեբ Պավլովսկին ասում է, ՝՝Ամերիկայի պատժամիջոցները բնականաբար առաջ են բերում հակաամերիկյան ու պուտինամետ զանգվածային տրամադրություններ։ Եվ եթե Պուտինն ուզենա, նախընտրական իր արշավը կարող է կառուցել զուտ ամերիկյան պատժամիջոցների վրա՛՛։

Չնայած ԱՄՆ-ի դեսպանությունում եւ դիվանագիտական մյուս առաքելություններում շարունակվելու են գլխավոր աշխատանքները, կրճատման բացասական ազդեցությունն իրենց վրա կկրեն դեսպանատանն աշխատող Ռուսաստանի քաղաքացիները։

Ինչպես Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Փայֆերն է ասում, ՝՝Իմ հաշվարկով մի քանի հարյուր ռուսներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Ու դա առաջին հերթին կանդրադառնա ոչ այնքան դիվանագիտական, որքան` հյուպատոսական աշխատանքների վրա։ Այսինքն՝ ԱՄՆ ճամփորդելու նպատակ ունեցող Ռուսաստանի քաղաքացիները, հյուպատոսական բաժիններում կրճատումների արդյունքում, վիզաներ ստանալու համար կսպասեն ավելի երկար, քան նախկինում՛՛։

Իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու արդյունքում Ռուսաստանի կողմից իրագործվող հակադիր այս քայլի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս պահպանում է լռություն։ Միայն Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասում, որ այս պահին քննարկումների սեղանին է դրված հակակշիռ մի քանի քայլ։

Facebook Forum

XS
SM
MD
LG