Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մտածում է Փհենյանին կանգնեցնելու մասին


Վաշինգտոնը մտածում է Փհենյանին կանգնեցնելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռների հաջողված փորձարկումները մտահոգության պատճառ են ԱՄՆ-ի համար, որի բոլոր նահանգները կարող են հայտնվել միջուկային հարձակման թիրախում։ Փհենյանից ամեն մի հրթիռի արձակումից հետո ավելի է կարծրանում այս խնդիրը լուծելու հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։

Հյուսիսային Կորեայից հուլիս ամսին հեռահար երկու հրթիռների հաջողված արձակումը վկայում է, որ այս երկիրը միանում է այն փոքր թվով պետություններին, որոնք ունեն ԱՄՆ-ի ողջ տարածքը մուջուկային հարձակման թիրախ ընտրելու կարողություններ։

Դա նշանակում է, որ մի բան պիտի արվի։ Սակայն դառն իրականությունն այն է, ասում են մեծաթիվ փորձագետներ, որ ընտրությունը շատ սահմանափակ է։ Քչերն են կարծում, որ Փհենյանը կհամաձայնվի միջուկազերծվել ԱՄՆ-ի քաղաքական կամ տնտեսական զիջումների դիմաց։ Հյուսիսի ղեկավարները սարսափում են այն մտքից, որ կարող են մի օր ենթարկվել արտաքին ուժերի կողմից հարձակման ու Իրաքի օրինակով արժանանալ Սադամ Հուսեյնի բախտին։ Նրանք չեն ուզում արժանանալ Լիբիայի ղեկավար Մուամմար Ղադաֆիի բախտին, որը տնտեսական խոստումների դիմաց միջուկային իր ծրագրից հրաժարված միակ բռնակալը դարձավ պատմության մեջ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների հետ երկուշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների կապակցությամբ, պատասխանել է, ՝՝Մենք կլուծենք Հյուսիսային Կորեայի հարցը, մենք կկարողանանք այն լուծել։ Մենք լուծում ենք բոլոր հարցերը՛՛։


Իսկ արդյ՞ոք "հարց լուծելու" տարբերակաների մեջ է մտնում նաեւ ռազմական գործողությունների դիմելու եղանակը։ Այս հարցին դրանից մի քանի ժամ անց պատասխանեց Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը։

՝՝Ինչպես բազում անգամ ասել ենք նախկինում, նախագահը չի հրապարակում նման որեւէ որոշում։ Սակայն ասեմ, որ բոլոր տարբերակներն են դրված սեղանին՛՛։

Այս պահին արվում են ոչ իրատեսական մեծ թվով առաջարկներ։ Սակայն ժամանակն է, որ ՝՝կախարդական լուծումների՛՛ տարբերակները դրվեն մի կողմ, ասում է ԱՄՆ-Կորեա հաստատության վերլուծաբան Ջոել Ուիթը, որն արդեն 2Օ տարի զբաղվում է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրներով։
՝՝Եթե պարզվի, որ անհնար է երկխոսության եղանակով հարթել խնդիրը, պետք է մտածել ինքնապաշտպանության մասին՛՛, ասում է նա։


ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, որ երկխոսության ժամկետն արդեն վաղուց է անցել։ Սակայն Միացյալ Նահանգներն այս պահին միայն պատասխանում է բալիստիկ իր հրթիռների փորձարկումներով ու Կորեական թերակղզում իր կործանիչների թռիչքներով։ Այն պատրաստվում է օգոստոսին անցկացնել համատեղ զորավարժություններ Հարավային Կորեայի հետ, ամենամյա վարժանք, ինչը սովորաբար հավելյալ յուղ է լցնում կրակի վրա։




Facebook Forum

XS
SM
MD
LG