Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համար Կանադայի հետ սահմանը նույնքան մտահոգիչ է, որքան ԱՄՆ-Մեքսիկա սահմանը


Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին անվտանգության պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը շատերին է այսօր ծանոթ։ Սակայն շատերն են պնդում, որ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնում է ոչ այնքան ԱՄՆ-Մեքսիկա, որքան ԱՄՆ-Կանադա սահմանը։

Երկու երկրների տարածքներ են անօրինական եղանակով մուտք գործում գրեթե ամեն օր։ Ահա այն պահը, երբ Թուրքիայի երեք քաղաքացիներ են անօրինական եղանակով փորձում անցնել ԱՄՆ-ից Կանադա։

Եթե նրանք փորձեին անցնել անցումային կետով, այսինքն՝ օրինական եղանակով, վիզա չունենալու պատճառով, նրանց հետ կուղարկեին։ Սակայն Կանադայի օրենքներն անօրինական եղանակով սահմանն անցածներին տալիս են փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորություն։

Ինչպես սահմանապահներից Բրեդ Բրենթն է ասում, անցած վեց ամիսների ընթացքում Կանադա է անօրինական կարգով մուտք գործել 5 հազար մարդ՝ աշխարհի տարբեր հատվածներից։ ՝՝Նրանք ԱՄՆ են մուտք գործում օրինական վիզաներով, այնուհետեւ վարձում տաքսի ու գնում մինչեւ Ռոքսեմ փողոցի վերջը՛՛, ասում է նա։

Իսկ Ռոքսեմ փողոցի այս հատվածը տասնամյակներ շարունակ է ծառայել մարդկանց անօրինական փոխադրումներն իրականացնողներին։

Սակայն անօրինական փախստականների տեղաշարժ է կատարվում նաեւ հակառակ ուղղությամբ։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ասում են փորձագետները, ահաբեկիչներն ավելի մեծ հավանականությամբ ԱՄՆ մուտք կգործեն ոչ թե Մեքսիկայից, այլ՝ Կանադայից։ Այդ ուղին ավելի հեշտ է, քան Մեքսիկայից մուտքը, ասում են նրանք։

Իսկ 9 հազար կիլոմետր սահմանում ամենօրյա վերահսկողություն իրականացնելը պարզապես անիրատեսական է։ Այստեղ սահմանապահները հիմնականում ապավինում են տեխնոլոգիական միջոցներին՝ մասնավորապես նկարահանող սարքերին։ Սակայն ի՞նչ կարող է անել տեսախցիկը, եթե այնտեղ չկան սահմանը հսկող անձինք։ Իսկ մինչեւ սահմանապահների ժամանումը, սահմանն անօրինական կերպով հատած անձինք անցած են լինում այնքան ճանապարհ, որքան սահմանապահը՝ մինչեւ այդտեղ հասնելը։




Facebook Forum

XS
SM
MD
LG