Մատչելի հղումներ

Փհենյանը կրկին սպառնում է հարվածել ԱՄՆ-ին


In this photo released by Japan Air Self Defense Force, U.S. Air Force B-1B bombers, top, fly with a Japan Air Self Defense Force F-2 fighter jet over Japan's southern island of Kyushu, just south of the Korean Peninsula, during a Japan-U.S. joint exercis
In this photo released by Japan Air Self Defense Force, U.S. Air Force B-1B bombers, top, fly with a Japan Air Self Defense Force F-2 fighter jet over Japan's southern island of Kyushu, just south of the Korean Peninsula, during a Japan-U.S. joint exercis

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագիտական շտապ խորհրդակցություններ է հրավիրել Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ:

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ երկուշաբթի օրը:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփն ու Աբեն եկել են համաձայնության, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ երկրների համար: Երկու ղեկավարները որոշում են կայացրել մեծացնել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը:

«Ես չափազանց շնորհակալ եմ նախագահ Թրամփից՝ իր դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության համար: Մենք նույնպես համապատասխան գործողություններ կձեռնարկենք մեր ժողովուրդների անվտանգությունն ապահովվելու ուղղությամբ»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Հյուսիսային Կորեան ուրբաթ օրն անցկացրել է բալիստիկ հրթիռի փորձարկումներ, որը երկրորդ փորձարկումն է վերջին շրջանում: Այն ավելի հաջող անցավ, քան հուլիսի 4-ի առաջին փորձարկումը:

Վերլուծաբանների կարծիքով փորձարկված վերջին հրթիռը օդում է մնացել 40-45 րոպե և ընկել է ճապոնական ափերից 160 կիլոմետր հեռավորության վրա՝ Հոկայիդո Հոկայդու կղզու մոտ:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը նշել է, որ Փհենյանի կողմից սպառնալիքն այժմ ակնհայտ է բոլորի համար:

«Բռնակալ վարչակարգի գործողություններն անընդունելի են, և Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տարածաշրջանի և աշխարհի երկրներին՝ Հյուսիսային Կորեային տնտեսապես և դիվանագիտորեն մեկուսացնելու համար: Համբերության բաժակը լցվել է»,- ասել է փոխնախագահը:

Ամերիկյան երկու ռազմաօդանավեր Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմաօդանավերի հետ միասին օդ են բարձրացվել Կորեական թերակղզու օդային տարածքում ՝ ցուցադրելով պատրաստակամություն հակազդելու Հյուսիսային Կորեայի նկրտումներին:

Փհենյանն ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ վերջին փորձարկումները ցույց են տվել ամերիկյան մայրցամաքին հարված հասցնելու կարողությունը, և դա նոր պատժամիջոցներ չկիրառելու զգուշացում է Միացյալ Նահանգներին:

Նախագահ Թրամփն իր թվիթերյան էջում հիասթափություն է հայտնել Չինաստանի անգործության վերաբերյալ, որը, ըստ նախագահի, կարող է հեշտությամբ կարգավորել խնդիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG