Մատչելի հղումներ

Հեզբուլլահը» և «Ալ-Նուսրա ճակատը» զինադադար են կնքել


Հեզբոլայի լրատվամիջոցը օրերս տարածել է տեսանյութ, ուր պատկերված է «Հեզբոլա» ու ու «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների միջև արյունալի բախումները, սպանված զինյալների մարմիններն ու զինադադարի հաստատումը վերջիններիս միջև, որը կնքվել էր Լիբանանի ներքին անվտանգության գործակալության միջնորդությամբ:

Զինադադարն ուժի մեջ է մտել հուլիսի 27-ից, որի արդյունքում «Ալ-Նուսրա ճակատ»-ի բոլոր ռազմական ուժերը պետք է լքեն Առսալի շուրջ ընկած տարածքները: Յուրաքանչյուր բնակիչ ազատ է լինելու սուննի խմբավորման հետ հեռանալու հարցում: Սուննի խմբավորումը պարտավորվում է նաև ազատ արձակել «Հեզբուլլահ»-ի 5 գերևարված զինյալների:

«Ալ-Նուսրա»-ն և Դաեշ-ը տարիներ ի վեր տեղակայված են եղել Հյուսիսային Լիբանանի լեռնային շրջաններում՝ Առսալի շուրջ ընկած տարածքում: Անցած շաբաթ «Հեզբուլլահ»-ի զինյալները գրավեցին «Ալ-Նուսրա»-ի վերահսկողության տակ գտնվող զգալի չափով տարածքներ: Բախումների ընթացքում սպանվել են «Ալ-Նուսրա»-ի շուրջ 150 և «Հեզբուլլահ»-ի մոտ 20 զինյալներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG