Մատչելի հղումներ

Ուկրաինայում Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել


Միխեիլ Սաակաշվիլի՝ «Ես հասարակ ուկրաինացի եմ»:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումն Ուկրաինայի հասարակության շրջանում որպես քաղաքական քայլ է դիտարկվել: Որոշման դեմ Կիեւում բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում երկրի իշխանությունների որոշման կապակցությամբ:

«Պորոշենկոն ի դեմս Սաակաշվիլիի իրական ուժ է տեսնում, քանի որ Սաակաշվիլին խոսքի մարդ է, արդար մարդ եւ մենք նրան վստահում ենք», - ասում է Ուկրաինայի քաղաքացի Իրինա Դոբրոսերդովան:

Ինքը Սաահակաշվիլին հիշեցրել է, որ վերջին 13 տարիների ընթացքում բնակվել եւ ակտիվ մասնակցություն է ունեցոլ Ուկրաինայում ընթացող քաղաքական իրադարձություններին.

«Ես ունեմ միայն մեկ քաղաքացիություն՝ Ուկրաինայի, եւ ինձ դրանից չեն զրկի»:

Կիեւում բողոքի դուրս եկած մարդիկ նշում են, որ եթե նախագահ Պորոշենկոն որոշել է քաղաքացիությունից զրկել Սաակաշվիլիին, ապա ապագայում կարող է նույնը անել նաեւ մյուսների նկատմամբ:

«Մենք կանգնած կլինենք Միշաել Սաակաշվիլիի թիկունքին, որպեսզի նա մնա Ուկրաինայի քաղաքացի, ինչպես որ նա էր կանգնում Ուկրաինայի թիկունքին երկրի ներսում եւ դրսում», - նշում է Ուկրաինայի բնակիչ Ստանիսլավ Լուժանսկին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր նախկին կողմնակից, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը պարզաբանում է այն փաստով, որ քաղաքացիության ստացման համար իր դիմումի մեջ Վրաստանի նախկին նախագահը չէր նշել, թե Վրաստանում իր դեմ քրեական հետապնդում է հայտարարված:

Սաակաշվիլիի պաշտպանների խոսքով սակայն, Ուկրաինայի Սահմանադրության 25-րդ հոդվածը թույլ չի տալիս նախագահ Պորոշենկոյին քաղաքացիությունից զրկել միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցող անձանց: Ինքը Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը եւ խոստանում է Ուկրաինա վերադառնալ չնայած ձերբակալման վտանգին:

Facebook Forum

XS
SM
MD
LG