Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում կրճատումների հետ կապված խնդիրները


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում կրճատումների հետ կապված խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Այսօր, երբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը’ արտաքին գործերի նախարարությունը նշում է իր հիմնադրման 228-րդ տարին, կանգնած է մեծ կրճատումների վտանգի առջեւ: Վեց ամիս առաջ նոր վարչակազմի հաստատումից ի վեր արտաքին գերատեսչության բարձրաստիճան մի շարք պաշտոններ մինչ այժմ մնում են թափուր:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը ներկա խառնաշփոթը ու տարբեր նախարարություններում մեծ փոփոխություններ իրականացնելու մասին Սպիտակ տանն անցկացվող քննարկումները մեծապես կարող են վնասել Պետդեպարտամենտին, որտեղ արդեն իսկ պտտվում են լուրեր արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնի մոտալուտ հրաժարականի մասին:

Թիլերսոնն այսօր իրականում կանգնած է ուրույն մարտահրավերների առջեւ, սակայն պիտի ամեն գնով փորձի լուծել դրանք, քանի որ պետքարտուղարի պաշտոնում նա մտնում է ԱՄՆ-ի պատմության մեջ:

Սակայն նախկին դիվանագետներն ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետները մեծ մտահոգություն են արտահայտում Պետդեպարտամենտի բյուջեում նախատեսվող կրճատումների, ինչպես նաեւ նախագահ Թրամփի ու պետքարտուղար Թիլերսոնի միջեւ ակնհայտ անհամաձայնությունների կապակցությամբ: Ու այս պայմաններում պարզ չէ, թե ինչ կարող է սպասվել արտգործնախարարության 36 հազար աշխատակիցներին:

Չնայած Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթի այն խոսքերին, որ նախարարությունը շարունակում է լիովին կատարել իր առջեւ դրված բոլոր պարտականությունները, շատերին մտահոգում է այն հանգամանքը, որ շուտով կարող է ընդհանրապես փակվել Միջազգային քրեական հարցերով գրասենյակը, որը պետքարտուղարին մինչ այժմ խորհուրդներ է տվել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ու ցեղասպանությունների հետ կապված հարցերում:

Վերլուծաբան Ջոնաթան Քաթցի խոսքերով, այս գրասենյակը փակելու հանգամանքը կարող է սխալ ազդանշան դառնալ ու այն տպավորությունը թողնել, որ ԱՄՆ-ը այսօր իրեն հեռու է պահում միջազգային այնպիսի հարցեր լուծելու պատասխանատվությունից, ինչպիսին են կլիմայական փոփոխությունը, բռնությունների կանխարգելումը, պատերազմական հանցագործությունները:

Միակ դրական փաստն այն է, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տրված հարցազրույցում Պետդեպարտամենտի խոսնակը հերքեց Միջազգային քրեական հարցերով գրասենյակը փակելու մասին լուրերը’ նշելով միայն, որ դադարեցվելու է ներկա համակարգող Թոդ Բուքվալդի պաշտոնավարումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG