Ուրբաթ օրը ԱՄՆ-ի Սենատում տապալվեցին հանրապետականների ջանքերը Օբամաքեյր օրենքի փոփոխմանը հասնելու ուղղությամբ:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում քննադատել է այն հանրապետականներին, ովքեր դեմոկրատների հետ մեկտեղ դեմ են հանդես եկել Օբամաքեյրի չեղարկման նախաձեռնությանը: Նախագահն ընդգծել է իր դիրքորշումը՝ Օբամաքեյրի վերացման անհրաժեշտության մասին:
Օրինագծի դեմ քվեարկել են երկու հանրապետական սենատորներ, Արիզոնայի սենատոր Ջոն Մաքքեյնը: Քվեարկության արդյունքների մասին իր հիասթափություն է արտահայտել հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
«Կարծում եմ մեր որոշ գործընկերներ հակադիր ճամբարից այժմ տոնում են հաղթանակն ու չափազանց ուրախ են այս առիթով, բայց սրանով վնաս է հասցվում ամերիկացի ժողովրդին, ում պետք է օգնություն: Մեր հակադիր ճամբարից գործընկերները հայտարարել էին ավելի շուտ, որ չեն ցանկանում համագործակցել մեզ հետ և օգնել նրանց, ովքեր տուժում են Օբամաքեյրի պատճառով»,- հայտարարել է սենատոր Մաքքոնելը:
Սակայն դեմոկրատների պատասխանը չուշացավ:
«Մենք օգնեցինք ոչ թե մեզ , այլ ամերիկացի ժողովրդին: Ինչպես ասել եմ նախկինում, Օբամաքեյրը կատարյալ չէ: Այն շատ լավ բաներ է արել, սակայն ունի բարելավման կարիք: Եվ ես հույս ունեմ, որ այս էջի փակումը թույլ կտա վերադառնալ սովորական աշխատանքին և բարելավել Օբամաքեյրը»,- ասել է սենատոր Չաք Շումերը:
Հանրապետական օրենսդիրները մշտապես կողմ են եղել Օմամաքեյրի վերացմանը, սակայն այս շաբաթվա ընթացքում նրանց երկու անգամ այդպես էլ չհաջողվեց փոխարինել այն նոր օրենքով: Ըստ հանրապետականների առաջարկած օրինագծի, վերացվում է առողջապահական ապահովագրության բացակայության համար նախատեսված տուգանքներն ու այն դրույթը, որ 50-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունները պարտավոր են իրենց աշխատակիցներին ապահովել ապահովագրությամբ:
Facebook Forum