Մատչելի հղումներ

Թրամփը փորձում է բանակում արգելել տրանսգենդերային անձանց ծառայությունը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերում այլեւս չեն ծառայելու տրանսգենդերային անձինք։ Հայտարարություն, որը ոչ միայն առաջ բերեց մարդու իրավունքների պաշտպան խմբերի զայրույթը, այլ նաեւ Պենտագոնի՝ երկրի պաշտպանության նախարարության զարմանքը։

Երբ Դոնալդ Թրամփը ՝՝Թվիթեր՛՛-ի միջոցով հայտարարեց բանակում տրանսգենդերային անձանց ծառայությունն արգելելու իր մտադրության մասին, բարձրացան հարցեր, որոնց ստիպված պիտի պատասխաներ Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը։

Վերջինս նշեց Թրամփի մտահոգությունն այն մասին, որ տրանսգենդերային անձանց ծառայության առնչությամբ Բարաք Օբամայի քաղաքականությունը հանգեցրել է մեծ ծախսերի։ Թրամփը պնդում է, թե տրանսգենդերային անձանց ծառայության պատճառով մեծանում են բժշկական ծախսերը։

Տրանսգենդերային անձանց իրավունքների պաշտպան խմբերը պնդում են, թե նախագահի այս որոշումը հետադարձ մեծ քայլ է։

Ակտիվիստներից Դեյվիդ Քիլմնիքի խոսքերով, երբ անցյալ տարի հանվեց համասեռականների ու լեսբուհիների վրա դրված արգելքը, ԱՄՆ-ը միացավ 18 այն երկրների շարքին, այդ թվում Ավստրալիային, Կանադային, Անգլիային ու Իսրայելին, որոնց զինված ուժերում նրանց ծառայությունն արգելված չէ։

՝՝Իսկ դա բոլոր անձանց հավասար իրավունքները հարգելու առումով չափազանց կարեւոր պահ էր մեր երկրի պատմության մեջ՛՛, ասում է Քիլմնիքը։

Բացահայտ տրանսգենդեր Ջոան Հորթոնը Երկրորդ աշխարհամարտի վետերան է, ով ասում է, թե իր ծառայության տարիներին ինքը ծանոթ չի եղել տրանսգենդեր որեւէ կնոջ հետ։ Ու դա նա բացատրում է այն հանգամանքով, որ նրանցից բոլորն էլ հավանաբար մտածել են, որ միայն իրենք ունեն այդ խնդիրը։

՝՝Այսօր ես գիտեմ տրանսգենդեր մեծաթիվ կանանց, որոնք ծառայել են Կորեայում ու Վիետնամում։ Իսկ այսօր նրանցից շատերն են ծառայում մեր բանակում՝ պատրաստ մեռնելու հայրենիքի համար՛՛։

Սպիտակ տունը չի հայտարարում, թե Թրամփի արգելքն ինչպես է ազդելու բանակում արդեն իսկ ծառայող տրանսգենդեր անձանց վրա։ Հայտարարում է միայն, որ աշխատանքներ են տարվում պաշտպանության նախարարության հետ՝ արգելքն օրինական եղանակով ուժի մեջ մտցնելու ուղղությամբ։

Թրամփի որոշումը կարող է ազդել այժմ ծառայության մեջ գտնվող տրանսգենդեր 2 հազար 5ՕՕ բանակայինների վրա, իսկ ապագայում՝ ընդհանրապես կարգելի զինված ուժերում նրանց ծառայությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG