Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը փորձում է պահպանել առանց այն էլ ցածր վարկանիշը


Դոնալդ Թրամփը փորձում է պահպանել առանց այն էլ ցածր վարկանիշը
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակիցների հետ հանրահավաքների միջոցով հանդիպումներից չի հրաժարվում անգամ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում շարունակվում է քաղաքական լարվածությունը։ Գլխավոր նպատակն իր աջակիցների թիվն ավելի չկորցնելն է։

Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ շատ ցածր եւ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքի բնակիչների հետ հանդիպումն ունի նույն նպատակը՝ պահպանել իր աջակիցների թիվը՝ հայտարարելով, թե ոչ մի նախագահ առաջին վեց ամիսների ընթացքում չի արել այնքան բան, որքան ինքը։

Վերլուծաբաններից Դեն Մահաֆիի խոսքերով, նախագահը հանրահավաքներում հավաքվածների շրջանում կրքեր բորոքելով է փորձում շահել նրանց համակրանքը։
Իսկ նրանք, ովքեր չեն աջակցում Թրամփին, քննադատում են նրան ՝՝Թվիթեր՛՛-ում նախագահին ՝՝ոչ սազական՛՛ ու չափից ավելի հաճախակի մեկնաբանությունների համար։

Դեմոկրատների կարծիքով, ՝՝Թվիթեր՛՛-ում արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզին շարունակ դատապարտելու Թրամփի որդեգրած քաղաքականությունը գուցե Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը դադարեցնելու փորձ է։


Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով, նախագահը գուցե փորձի Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդների ընթացքում նշանակել արդարադատության նոր նախարար, որը պաշտոնից կազատեր Ռուսաստանի հետ կապված հետաքննությունն ուսումնասիրող հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերին։

Ի դեպ, Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը որոշ ազդեցություն ունեցել է Թրամփի աջակիցների վրա։ Այդ պատճառով, ասում է Մահիֆին, Թրամփն այժմ ավելի է ուժեղացնում մամուլի վրա իր հարձակումները, այն գործակալությունների, որոնք ուղիղ կապ ունեն ավելի պահպանողական հայացքներ ունեցող բնակչության հետ։ Խոսքն օրինակ ՝՝Fox News՛՛-ի եւ ՝՝Breitbart՛՛-ի մասին է։

Վերջին հարցումների համաձայն, Թրամփի վարկանիշը կազմում է 36 տոկոս։ Պաշտոնավարման առաջին վեց ամիսների ընթացքում նման ցածր ցուցանիշ չի ունեցել ԱՄՆ-ի եւ ոչ մի նախագահ։



Facebook Forum

XS
SM
MD
LG