Մատչելի հղումներ

Փարիզում անցկացվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված համաժողով 


Առայսօր աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 35 մլն մարդ: Փարիզում այս շաբաթ անցկացված համաժողովը նվիրված էր ՄԻԱՎ-ի վիրուսը, կամ՝ ՁԻԱՀ-ը օրգանզիմից հեռացնելու պատվաստանյութերի մշակմանն ու նոր հետազոտություններին:

Թեեւ ՄԻԱՎ-ի վիրուսը, կամ՝ ՁԻԱՀ-ը օրգանզիմից հեռացնելու եղանակ մինչ այժմ գոյություն չունի, ՄԻԱՎ-ի վարակը ճնշող առաջին դեղամիջոցի ստեղծումից երեք տասնամյակ անց, աշխարհում լայն տարածում գտած կոկտեյլները, այսինքն՝ հակաբորբոքային դեղամիջոցների խառնուրդները շարունակում են փրկել բազմաթիվ վարակակիրների կյանքը՝գործնականորեն դանդաղեցնելով և արգելակելով ՄԻԱՎ-ի վիրուսի զարգացումը և վերածումը ՁԻԱՀ-ի:

Փարիզում այս շաբաթ կայացած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված համաժովը լավատեսական տրամադրություն է առաջ բերել ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղամիջոցի ստեղծման, ինչպես նաև՝ մտահոգություն ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորման հնարավոր կրճատումների վերաբերյալ:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ աշխարհում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար մենք դեռ 7 միլիարդ դոլարի պակասորդ ունենք, սակայն մեր համատեղ ջանքերի շնորհիվ, մեզ կհաջողվի լրացնել այս բացը», - հայտարարել է Փարիզի քաղաքապետ Էն Հիդալգոն:

ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված վերջին տարիների նվաճումներին և աննախադեպ առաջընթացին զուգընթաց, ժամանակակից թերապիան և դեղամիջոցները, որոնք կարող են տասնամյակներով «լռեցնել» ՄԻԱՎ-ը` չթողնելով, որ այն ՁԻԱՀ-ի վերածվի, ցավոք, հասանելի և մատչելի չեն բազմաթիվ վարակակաիրների: Փորձագետները նաև անհագնացած են մեծ թվով չգրանցված դեպքերի առթիվ:

«Ներկայումս մենք բուժում ենք տրամադրում շուրջ 20 մլն վարակակիրների, սակայն աշխարհում ևս 17 միլիոն մարդ ունի մեր օգնության կարիքը, որոնց մասին ստույգ տեղեկատվություն չունենք:Նրանցից շատերը բնակվում են արևմտյան ու կենտրոնական Աֆրիկայում, արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Սա շատ մտահոգիչ է», - հայտարարել է ՁԻԱՀ-ի միջազգային ընկերակցության նախագահ Լինդա-Գայլ Բեքերը:

Փարիզի համաժողովի մասնակիցները նաև անդրաձարձան Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԻԱՎ-ով լույս աշխարհ եկած նորածնին, ում բժիշկները հակավիրուսային դեղամիջոցների մեծ չափաբաժին ներարկելով, կարողացան լիովին ապաքինել։

Մատնանշելով նմանատիպ դեպքերը, ինչպես նաև՝ ներկայումս մշակվող խոստումնալից պատվաստանյութերը` փորձագետները լիահույս են, որ շուտով հնարավոր կլինի գտնել մինչ օրս մոտ 35 միլիոն մարդու կյանք խլած մահացու հիվանդության հակազդման դեղամիջոցը:

XS
SM
MD
LG