Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսն իր ձեռքը վերցրեց Ռուսաստանի պատժամիջոցների հարցը


Ռուսաստանն, Իրանը եւ Հյուսիսային Կորեան Կոնգրեսից կոշտ ազդակ ստացան:

«Այս երեք երկրների վարչակարգերը սպառնում են ԱՄՆ-ի կենսական շահերին եւ ապակայունացնում հարեւաններին», - նշում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը:

Երեք պետությունների դեմ տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ սահմանելուց բացի, օրինագիծը նախազգուշացում է նաեւ նախագահ Թրամփին:

«Եթե նախագահ Թրամփը ցանկանում է գոլֆ խաղալ իր մտերիմ Պրն. Պուտինի հետ, ապա Կոնգրեսը Պրն. Պուտինին մտադիր է պատժել», - նշում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր դեմոկրատ Էլիոտ Էնգելը:

Ռուսաստանի եւ նախագահ Թրամփի թիմի միջեւ հնարավոր կապերի հետաքննության համատեքստում Կոնգրեսի այս որոշումը հազվադեպ քայլ է:

«Սրանով սահմանափակում է դրվում նախագահ Թրամփի վրա, իսկ ոչ մի նախագահ չի ցանկանում զրկվել պատժամիջոցներ հանելու իրավունքից», - ասում է Վուդրո Վիլսոնի Կենտրոնի վերլուծաբան Ուիլիամ Պոմերանցը:

Վերլուծաբանների կարծիքով, Կոնգրեսի որոշումը զրկում է Միացյալ Նահանգներին դիվանագիտական ճկունությունից:

«Օրենքի ուժ ստացած պատժամիջոցների արդյունավետությունը նվազում է», - ասում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Սթիվ Փֆայֆերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG