Մատչելի հղումներ

Իսրայելա-պաղեստինյան նոր բախումներ՝ Աքսայի մզկիթի հետ կապված հարցերի պատճառով


Palestinians women pray at the Lion's Gate following an appeal from clerics to pray in the streets instead of inside the Al Aqsa Mosque compound, in Jerusalem's Old City, Tuesday, July 25, 2017.
Palestinians women pray at the Lion's Gate following an appeal from clerics to pray in the streets instead of inside the Al Aqsa Mosque compound, in Jerusalem's Old City, Tuesday, July 25, 2017.

Երուսաղեմում իրադրությունը մնում է լարված այն բանից հետո, երբ Իսրայելը հանեց ալ Աքսա մզկիթի մուտքին տեղադրված մետաղյա դետեկտորները: Փոխարենը Երուսաղեմի հին քաղաքում տեղադրվել են տեսախցիկներ: Այսպիսով Իսրայելի իշխանությունները փորձել են դադարեցնել արյունահեղությունը, որը ծագել էր անվտանգության միջոցների տեղադրումից հետո: Սակայն դա չի բավարարել պաղեստինյան կողմին, որն այս անվտանգության միջոցները համարում է անընդունելի:

«Փառք Աստծո, նրանք վերացրեցին մետաղական դետեկտորները: Մենք այժմ ցանկանում ենք, որ նրանք հանեն տեսախցիկները և թույլ տան մարդկանց հանգիստ աղոթել ալ Աքսայում: Ցանկանում ենք հանգիստ ապրել, չենք ուզում որևէ խնդիրներ ունենալ»,- ասում է Արևելյան Երուսաղեմից պաղեստինցի Մարվան Նաքշեն:

Իսրայելը տեղադրել էր տեսախցիկներն ու մետաղյա դետեկտորներն ալ Աքսա մզկիթի մուտքին այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին սպանվել էին հրեաերկուոստիկաններ: Արդյունքում իսրայելցիների ու պաղեստինցիների միջև սկսվեցին արյունալի բախումներ:

«Մենք երբեք չենք համակերպվի մետաղյա դետեկտորների, տեսախցիկների կամ նման երևույթների հետ, որոնք կարող են վնասել ալ Աքսա մզկիթն ու մեր կրոնը, մեր կապը կրոնի հետ ու այս սրբավայրը: Մենք շարունակում ենք կանգնած մնալ մեր դիրքերում ու թույլ չենք տա, որ որևէ մեկը դիպչի այս սրբավայրին»,- նշում է պաղեստինցի Մազիդ Քալութին Արևելյան Երուսաղեմից։

Բախումների արդյունքում եղան զոհեր: Սպանվել են 3 իսրայելցիներ և չորս պաղեստինցիներ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է գումարել հետագա արյունահեղության կանխման և լարվածության նվազեցման ուղիներ գտնելու համար:

Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ այս առիթով՝ ողջունելով իսրայելցիների գործադրած ջանքերը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ու բարձրաստիճան մահմեդական հոգևոր առաջնորդները քննադատել են Իսրայելի գործողություններն ու պահանջել վերացնել տեղադրված բոլոր անվտանգության միջոցները:

Facebook Forum

XS
SM
MD
LG