Մատչելի հղումներ

Թրամփն ուժգնացնում է արդարադատության նախարարի նկատմամբ քննադատությունները


ԱՄՆ-ում իրավապահ ամենաբարձրաստիճան պաշտոնյան այսօր հայտնվել է վտանգավոր մի իրավիճակում։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը Ջեֆ Սեշընզին նշանակել էր արդարադատության նախարարի պաշտոնում, այսօր հորդորում է ներկայացնել հրաժարական։

Ջեֆ Սեշընզը, որպես հանրապետական պահպանողական ազդեցիկ սենատոր, Դոնալդ Թրամփի ամենավաղ եւ ուժեղ աջակիցն էր վերջինիս նախընտրական արշավի ժամանակ։ Սակայն նա վերջերս հայտնվեց Թրամփի կողմից հարձակումների ներքո, երբ որոշեց բացարկ հայտարարել Ռուսաստանի հետ կապված հետաքննությանն իր մասնակցությունից։ Թրամփը նրան անվանեց ՝՝շփոթված ու թույլ՛՛։

Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով,՝՝Պարզ երեւում է, որ նախագահ Թրամփը փորձում է վախեցնել արդարադատության նախարարին՛՛։

Նշենք, որ Սեշընզը, ինչպես մյուս նախարարները, պարտավոր են ներկայացնել նախագահի դիրքորոշումը։ Եվ ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն է ասում, ՝՝նախագահն է ընտրություն կատարում իր որոշումների մեջ եւ նա է որոշում դրանցից բխող ամեն մի հարց՛՛։

Թրամփը հերքում է այն լուրերը, ըստ որոնց ինքը Սեշընզին այժմ թողել է բախտի քմահաճույքին։ Սակայն մյուս կողմից էլ, բացի քննադատելուց, չի կատարում նրան պաշտոնից ազատելու ուղղությամբ որեւէ քայլ։
՝՝Հիասթափված եմ արդարադատության նախարարից։ Ժամանակը ցույց կտա, միայն ժամանակը՛՛, հայտարարում է Թրամփը։

Իսկ ինչպես վերլուծաբաններն են ասում, նախագահը շուտով կարող է քաղաքական բարձր գին վճարել այս ամենի համար։
Նախագահի ու Կոնգրեսի հարցերով վերլուծական կենտրոնի փորձագետներից Դեն Մահաֆիի խոսքերով, հանրապետականներից շատերը շուտով կսկսեն մտածել այն մասին, թե որքան ժամանակ եւ մինչեւ որ պահն են իրենք պատրաստ աջակցել նախագահի դիրքերը։ Նախագահ, որն այսօր հարձակումներ է գործում ընդդեմ մեկի, ումից էր որդեգրել իր ընտրարշավի գլխավոր ուղղությունները։

Facebook Forum

XS
SM
MD
LG