Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ բանակցում են ուղիղ առևտրային կապերի հաստատման շուրջ


Britain's Prime Minister Theresa May talks with U.S. President Donald Trump during the G-20 leaders summit in Hamburg, Germany, July 8, 2017. Britain's Prime Minister Theresa May talks with U.S. President Donald Trump during the G-20 leaders summit in Ha
Britain's Prime Minister Theresa May talks with U.S. President Donald Trump during the G-20 leaders summit in Hamburg, Germany, July 8, 2017. Britain's Prime Minister Theresa May talks with U.S. President Donald Trump during the G-20 leaders summit in Ha

Մեկ տարի անց այն բանի հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման զգուշացրեց Մեծ Բրիտանիային, որ Եվրամիության կազմից դուրս գալը կունենա բացասական հետևանքներ երկու երկրների առևտրային հարաբերություններում, Լոնդոնը փորձում է բանակցությունների միջոցով նոր առևտրային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ին հետ:

Վարչապետ Թերեզա Մեյը հույս ունի, որ երկու երկրների իշխանություններին կհաջողվի գտնել ընդհանուր եզրեր այս հարցերում:

«Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները պահպանի դեպի ազատ շուկայական առևտրային հարաբերություններ իր մոտեցումները, քանի որ այն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, ազդում է բոլորի վրա»,- նշել է վարչապետ Մեյը:

Քննարկումները դեռևս նախնական են: Մեծ Բրիտանիան դեռ չունի լիազորություններ բանակցություններ վարելու, քանի դեռ վերջնականապես դուրս չի եկել Եվրամիության կազմից, որը կտևի մոտ երկու տարի:

Սակայն նախնական բանակցությունները չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով վարչապետ Մեյի հակառակորդ, ընդդիմադիր Ջերեմի Քորբինի աճող վարկանիշն ու նոր համաձայնագրի պարագայում բրիտանական ազգային առողջապահական համակարգի հասանելի դառնալն ամերիկյան ընկերությունների համար:

«Վստահ չեմ, որ բրիտանական կառավարությունը կունենա ամբողջական հանրային աջակցություն ԱՄՆ-ի հետ առևտրային նոր հարաբերությունների հարցում: Դա կարող է չափազանց հակասական լինել»,- ասում է փորձագետ Անջելոս Քրիսոջելոսը:

Իսկ ֆինանսական շուկաների մասնագետ Ռոբ Միսելբրուքի կարծիքով, նոր առևտրային համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Մեծ Բրիտանիայի համար, մասնավորապես ֆինանսական հատվածում:

«Եվրամիության հետ առևտրային հարաբերություններ կառուցելիս ստիպված ես հաշվի առնել իտալացի գինեգործների, ֆրանսիացի պանիր արտադրողների կամ գերմանացի ավտոարդյունաբերողների շահերն անկախ նրանից, թե դա ունի դրական, թե բացասական ազդեցություն: ԱՄՆ-ի առևտրային հարաբերություններն Եվրամիության հետ ևս կախված են այս հանգամանքներից, ուստի երկկողմանի առևտրային համաձայնությունը ձերբազատվում է վերոհիշյալ հանգամանքներից: Մենք նույն կերպ ենք մտածում շատ հարցերում»,- նշում է Միսելբրուքը։

Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է արագորեն կարգավորել առևտրային հարաբերությունները Բրիտանիայի հետ: Բրիտանական կողմը մեկնում է Վաշինգտոն՝ վստահ լինելով նախագահ Թրամփի և Կոնգրեսի աջակցության մեջ այս հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG