Սենատի մեծամասնության ղեկավար, հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը շարունակում է ջանքեր գործադրել Օբամաքեյր օրենքի փոփոխման ուղղությամբ: Վերջին ամիսներին նա ստիպված էր մի փոքր նահանջել, երբ պարզ դարձավ, որ հանրապետականները չունեն մեծամասնություն այս նոր օրինագծի ընդունման համար:
Նախագահ Թրամփը մեղադրել է հանրապետականներին ու դեմոկրատներին՝ առողջապահության մասին իր օրինագծի ընդունմանը խոչընդոտելու համար:
«Սենատը բավականին մոտ է օրինագծի ընդունմանը: Խնդիրն այն է, որ մենք որևէ աջակցություն չունենք դեմոկրատներից, ովքեր ամբողջապես մերժողական են: Տապալելը նրանց մոտ չափազանց լավ է ստացվում»,- ասել է նախագահ Թրամփը:
Չնայած հանրապետականների ձայների մեծամասնությանը Սենատում, ԱՄՆ-ի նախագահը ստիպված է խոստովանել, որ դա դեռ բավարար չէ, քանի որ որոշ հանրապետականներ ևս ընդդիմանում են նոր օրինագծի ընդունմանը:
Facebook Forum