Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության ակտը 50 տարեկան է


A rescued migrant helps a fellow migrant after disembarking an Armed Forces of Malta vessel upon arrival in Senglea, in Valletta's Grand Harbor, Malta.
A rescued migrant helps a fellow migrant after disembarking an Armed Forces of Malta vessel upon arrival in Senglea, in Valletta's Grand Harbor, Malta.

Լրագրողների կարծիքով ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության ակտն ունի չափազանց կարևոր նշանակություն:

«Սեփական փորձից կարող եմ ասել, որ ինքս հնարավորություն եմ ունեցել ստանալ փաստաթղթեր պետական տարբեր մարմիններից, ուր առկա էին տարբեր տեսակի խախտումներ և չարաշահումներ»,- ասում է Buzzfeed լրատվամիջոցի հետաքննող լրագրող Ջեյսոն Լեոպոլդը:

Լեոպոլդն այն լրագրողներից է, ում դիմումի համաձայն, կապված Հիլարի Քլինտոնի նամակագրության հետ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ստիպված եղավ հրապարակելու հազարավոր էլեկտրոնային նամակներ:

Հրապարակման արդյունքում հայտնի դարձավ, որ նախկին պետքարտուղար Քլինտոնն օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստն իր աշխատանքի ընթացքում:

«Ինձ թվում էր, որ այս նամակագրությունը թույլ կտա հանրությանը կարծիք կազմել, թե ինչպես է նա աշխատել պետքարտուղարի պաշտոնում և ինչպես է այդ փորձն անդրադառնալու նրա հետագա հնարավոր նախագահության վրա: Ցավոք, իմ այդ նախաձեռնությունն այլ ընթացք ստացավ՝ կապված նրա կողմից անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելու փաստով, որը հայտնվեց ուշադրության կենտրոնում»,- նշում է Լեոպոլդը:

Չնայած տեղեկատվության ազատության ակտը գործում է արդեն 50 տարի, խնդիրներն այս ոլորտում շարունակվում են պահպանվել:

«Մեր ձեռքում եղած վերջին տասը տարվա տվյալները խոսում են պետական մարմիններում գաղտնիության մակարդակի ու մերժված դիմումների թվաքանակի մեծացման մասին»,- տեղեկացնում է Ադամ Մարշալը «Մամուլի ազատության լրագրողների հանձնաժողով»-ից:

Մարշալի կարծիքով, տեղեկատվության ազատության առումով ԱՄՆ-ը դեռևս շատ անելիքներ ունի, սակայն նա լավատես է և գտնում է , որ լրագրողներն ու հասարական կազմակերպությունները կշարունակեն պայքարել դրա համար:

«Լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները չափազանց հավատարիմ են ազատ տեղեկատվության ակտին, և անգամ, եթե այս գործընթացն ընթանում է դանդաղ, որը հաճախ հիասթափեցնող է, միևնույն է՝ առկա է տրամադրվածություն և համապատասխան ցանկություն՝ գործելու օրենքի շրջանակում, ուստի կարծում եմ այս առումով կան մեծ հույսեր»,- ավելացնում է Մարշալը:

Այսպիսով, 50 տարի անց ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության ակտը շարունակում է կարևոր գործիք հանդիսանալ լրագրողների ձեռքում ՝ հանրությանը տեղեկացնելու և կառավարությանը հաշվետու պահելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG