Մատչելի հղումներ

Մարդկանց թրաֆիքինգի աննախադեպ դեպք Թեքսասում՝ կա 10 զոհ


ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում սաստիկ շոգի պայմաններում անփաստաթուղթ հարյուրավոր անձինք փակված են եղել սուպերմարկետներից մեկի առջև կայանված բեռնատար ավտոմեքենայի մեջ:


Պաշտոնատար անձանց տվյալներով, այս մարդիկ բեռնատարի թափքում փակված են եղել ժամեր շարունակ, և երբ ջերմաստիճանը հասել է 60 աստիճան ցելսիուսի, նրանցից մի քանիսը մահացել են:


Սուպերմարկետի աշխատակիցը, տեսնելով բեռնատարից դուրս եկած խելագարի պես ջուր փնտրող մի տղամարդու, ոստիկանություն է դիմել: Ոստիկանները՝ ժամանելուց հետո 9 մարդու մահացած են գտել։ Եվս մեկը մահացել է ժամեր հետո:


Բեռնատարում փակված անձանցից 30-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում նաև երեխաներ: Թրաֆիքինգի զոհ դարձած մարդիկ եղել են հիմնականում Կենտրոնական Ամերիկայից և Մեքսիկայից ժամանած անօրինական ներգաղթյալներ:


Բեռնատարի վարորդը այսօր կանգնել է դաշնային դատարանի առջև:

Մարդկանց թրաֆիքինգի աննախադեպ դեպք Թեքսասում՝ կա 10 զոհ
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG